06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Հովիկ Աբրահամյանի ինչին է պետք. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը անդրադառնում է ԲՀԿ-ի ճակատագրին: «Իշխանությունը որոշել է ԲՀԿ-Ն հանձնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնա­մակալությանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը համարվում է ԲՀԿ-ում նրա ամենավստահե­լի անձանցից մեկը, եթե ոչ մի­ակը: Աբրահամյանը հանդի­պել է նաեւ այլ ԲՀԿ-ականների հետ եւ նրանց համոզել, որ եթե ընդունեն Զոհրաբյանի նախագահությունը, ապա ին­քը պատրաստ է տիրություն անել կուսակցությանը եւ լու­ծել կուսակցության պատգամավորական խմբակցության ամսականների […]

Դժվար է, բայց. «Առավոտ»

«Հոգետրի եւ նյութականի պայքարում կշեոքի նժարն այսօր երկրորդի կողմն է: Աշխատավայրում, փողոցում, տրանսպորտում միեւնույն խոժոռ, սաոը ու մտախոհ դեմքերն են, որոնք արտացոլելով այսօրվա կյանքը  միեւնույն է, ոչինչ չեն փոխում: Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը ժպիտն է: Իսկ ժպիտը կարող է փոխել տրամադրությունը, տաղտկալի առօրյան: Երեւանի խանութներից մեկը գտել է խնդրի լուծման բանալին՝ մուտքի դռան վրա մի […]

Վարչապետը կասկածում է. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հնարավորության հարցին՝ հղում անելով երեկ կառավարության նիստին տեղի ունեցած վարչապետ-կապի եւ տրանսպորտի նախարար երկխոսությանը. Թերթը գրում է. Երեկ կառավարության նիստի ժամանակ տեղի ունե­ցավ աննախսդեպ, կւաելի է ասել պատմական մի իրադարձություն: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կաս­կած հայտնեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուց­ման հեռանկարի մասին: ՀՀ կապի եւ տրանսպորտի նա­խարար Գագիկ Բեգլարյանը […]

Սամվել Բալասանյանն էլ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ»-ը ներկայացրել է այն պատգամավորների ցանկը, որոնք ՕԵԿ-ից դուրս գալով՝ ապաստան գտան ԲՀԿ-ում: «Սելիք  Մանուկյան, Գրիգո­րի Մարգարյան, Արշակ Մխիթարյան, Արա Արամյան. այն պատգամավոր­ներն են, ովքեր 2006 թվա­կանին ՕԵԿ խմբակցու­թյան պատգամավորներ էին եւ, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, լքեցին այդ կուսակցությունը: ՕԵԿ-ը լքելուց հետո նրանք ծվարեցին Աժ «Բարգա­վաճ Հայաստան» խմբակցությունում: Հիմա, երբ ԲՀԿ- ն կազմաքանդվում […]

Ծառուկյանն այս խոստումը ևս չի կատարի. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար էր խոստացել այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կհաղորդեն և կօգնեն բացահայտել »Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը կատարողներին և կազմակերպողներին: «Ժամանակի» տեղեկություններով՝ Ծառուկյանն այժմ հրաժարվում է նաև այս խոստումից:  Այս մասին թերթի հետ զրույցում խաչատրյանն ասել է, թե տեղյակ չէ՝ որոշումն […]

Եթե Քիմ Քարդաշյանը ղեկավարի ԲՀԿ-ը, ՀՀԿ-ականը պատրաստ է. Ժողովուրդ

Նախօրեին՝ ԱԺ հայտարարությունների ժամին, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը հայտարարել էր. «Ասում են՝ ԲՀԿ-ում լինելու են ընտրություններ: Ես նույնիսկ կին գիտեմ, որն ունի բոլոր արժեքները՝ ղեկավարելու այս կուսակցությունը»: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այդ կինը Քիմ Քարդաշյանն է: Ավելին նա ասել է.  «Ինչո՞ւ է անլուրջ, ես կուսակցությունս կփոխեմ ու կգնամ «Բարգավաճ Հայաստան», […]

Մոր անփութության պատճառով 3-ամյա աղջիկն ընկել է էլեկտրական սալիկի վրա, 1 ամիս անց նույն երեխան մահացել է հոսանքահարումից. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ստելլա Ա.-ի գործի դատական քննությունը: 33-ամյա Ստելլային նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել 2014 թվականի հուլիսի 22-ին: Ըստ քրեական գործի նյութերի՝ Ստելլան ամուսնացել է 2002 թվականին: Ունեցել են 2 որդի՝ ծնված՝ 2004 և 2006 թվականներին:Սակայն 2008 թվականին Ստելլան ամուսնալուծվել է: Մի քանի ամիս նա վարձակալական հիմունքներով […]

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքն արտագաղթում է. Հայկական ժամանակ

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով այդպես էլ չկարողացավ քաղաքական նոր տանիք գտնել, կարծես թե հույսն ամեն ինչից կորցրել է: Պաշտոնանկությունից հետո անհաջող ընթացք ստացան նաև Նազարյանի բիզնես գործերը: Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի տեղեկությունների՝ Երևանի նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Մշակույթի գործիչները պատրաստվում են Վարդան Պետրոսյանին ներելու հարցով նամակ գրել նախագահին. Հայկական ժամանակ

««ՀԺ»-ի տեղեկություններով, մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը:  Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ տարբեր քրեակատարողական […]

Սուրիկ Խաչատրյանի «արտառոց» քայլը. Հրապարակ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր երևանյան առանձնատան համար նոր ջահ է գնել: Սակայն արտառոցը ոչ թե ջահ գնելու հանգամանքն է, այլ այն, որ մարզպետն այդ ջահը ոսկեզօծելու և Սվարովսկի քարեր դնելու համար միայն, որոշ տեղեկությունների համաձայն, վճարել է մոտ 80 հազար դոլար:  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված