08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հարազատները չեն հավատում զինվորի ինքնասպանության վարկածին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Շաբաթ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1996թ, ծնված Ալբերտ Սաֆարյանը: Ավելի ուշ տարածվեց, որ Ալբերտ Սաֆարյանը ինքնասպանություն է գործել, սակայն նրա ծնողները և բոլոր հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը: «Տանս սյունը կոտրվեց, իմ տղան մեր թիկունքն […]

Նոր զարգացումներ՝ ՀՀԿ-ԲՀԿ ճամբարներում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մարզերում, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ՀՀԿ-ԲՀԿ ճամբարներում նոր զարգացումներ են ընթանում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է իր ղեկավարած մարզը բացառապես ՀՀԿ-ացնել ու այս օրերին թեժ պայքար է մղում նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների դեմ: Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ անդամությունից հրաժարվել է Արագածոտնի մարզի Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը, որի ղեկավարած համայնքում մարտի 15-ին ևս […]

Պերմյակովից փորձանմուշներ վերցնել հնարավոր է եղել միայն դեպքից 9 օր անց.168 ժամ

«168 ժամ » թերթը գրում է. Պատասխանելով  թերթի  թղթակցի հարցին արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են փորձանմուշներ՝ պարզելու համար մարմնի կամ հագուստի վրա առկա՞ են կրակոցի արգասիքներ, ՀՀ Քննչական կոմիտեից ասել են. «Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից եւ հագուստից […]

Ազատամարտիկին սպանած «Ջունգլը» կոտրել է իր ոտքերը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Անցած տարի Նոր Նորք-ի 7-րդ զանգվածում ծեծելով ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած՝ «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում կոտրել է իր երկու ոտքը և հիմա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին թերթին  տեղեկացնելով՝ ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանն ասել է, որ այդ տեղեկությունն իրեն փոխանցել են քրեակատարողական հիմարկից: Տիկին Մարիետան վստահ է, որ […]

Կնոջ պատճառով կռիվը ավարտվել է սպանության փորձով.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն կրելու և երկու անձանց սպանության փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ […]

ՀԱԿ-ը հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ամեն տարի, հանրահավաք է կազմակերպելու, որը, ինչպես ամեն տարի է հայտարարվում, լինելու է հուժկու ու վճռական: Բայց վաղվա հանրահավաքն անցնելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակում: ՀԱԿ-ի քաղաքագիտական գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ), ինչպես իրենք են ասում, խաղից […]

Քեռին կասկածել է քրոջ որդուն իր կնոջ հետ ինտիմ կապի մեջ. հրազենից ծանր վիրավորներ Աբովյանում.Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գևորգ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այս գործով կայացվել է ոչ թե դատավճիռ, այլ՝ որոշում՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ: Նախաքննական մարմինը 29-ամյա Գևորգին մեղադրանք էր առաջադրել նախ՝ սպանության փորձի, ապա՝դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր […]

Ծառուկյանին կաջակցի մինչև վերջ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ընդդիմադիր շարժումների անդավաճան աջակից, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչը, անկախ ներքաղաքական գործընթացների ընթացքից, կիրակի օրը մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ գնալու է որպես քաղաքացի: «Ինձ շատ հետաքրքրում է, թե այնտեղ ինչ է ասվելու, այդ պատճառով գնալու եմ եւ հետեւելու եմ հանրահավաքին […]

Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն կանի.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար. Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվամ է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել: Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն է եղել և, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է […]

Գերմանիայում սպանված Գրիգորի մահվան պատճառը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքի մշակութային համայնքի ղեկավար խորհրդի անդամ, սպանված 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի մտերիմները չեն հավատում, որ տղային կարող էին սպանել ավտոկայանատեղիի շուրջ առաջացած վիճաբանության համար, քանի որ Գերմանիայում ավտոկայանատեղիներն այնքան մեծ են, որ որեւէ մեկն այդ հարցի շուրջ չի վիճի: «Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց Բիլիֆելդ քաղաքում ապրող, Գրիգոր Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի