06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հարազատները չեն հավատում զինվորի ինքնասպանության վարկածին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Շաբաթ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1996թ, ծնված Ալբերտ Սաֆարյանը: Ավելի ուշ տարածվեց, որ Ալբերտ Սաֆարյանը ինքնասպանություն է գործել, սակայն նրա ծնողները և բոլոր հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը:

«Տանս սյունը կոտրվեց, իմ տղան մեր թիկունքն էր»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայող Ալբերտ Սաֆարյանի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը, հավելելով, որ տղայի հետ վերջին անգամ խոսել է փետրվարի 23-ին: Նրա խոսքով՝ Ալբերտը ծառայությունից չի դժգոհել, միշտ ասել է՝ ամեն ինչ լավ է:

Էմիլ Սաֆարյանը նաև նկատեց, որ նամակի պատմությունը իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ինքնասպանության վարկածին, ապա իրենք դա բացառում են:

Հայրը նաև նկատեց, որ այս պահին մանրամասներ չի կարող ասել, քանի որ գործը նախաքննության փուլում է:

Ալբերտ Սաֆարյանի տատիկը՝ Սվետա Սեյրանյանը, ասաց, որ ոչ թե պահանջում են, այլ խնդրում են, որպեսզի իրենց 19-ամյա տղայի մահվան մեղավորները պատժվեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ