18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ազատամարտիկին սպանած «Ջունգլը» կոտրել է իր ոտքերը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Անցած տարի Նոր Նորք-ի 7-րդ զանգվածում ծեծելով ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած՝ «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում կոտրել է իր երկու ոտքը և հիմա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին թերթին  տեղեկացնելով՝ ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանն ասել է, որ այդ տեղեկությունն իրեն փոխանցել են քրեակատարողական հիմարկից:

Տիկին Մարիետան վստահ է, որ Ջունգլը դա միտումնավոր է արել, որպեսզի փոխի գործի ընթացքը: «Այդ կենդանին միտումնավոր է կոտրել ոտքերը, որպեսզի փոխի գործի ընթացքը, գործն այլ ուղղությամբ տանի։ Սրանից հետո ինքը դրանով ցույց կտա, որ իր այդ «ինվալիդ» կարգավիճակով չի կարող լիարժեք մասնակցել քննությանը: Իր այդ կարգավիճակն էլ կդիտվի մեղմացուցիչ հանգամանք, ու նրան ազատ կարձակեն, պատիժը պայմանական կտան», -կարծիք հայտնեց տիկին Մարիետան՝ հավելելով, որ Ջունգլի այդ արարքում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ եթե նա ընդունակ է օրը ցերեկով բնակելի շենքի բակում իր հոր և եղբոր հետ ծեծելով մարդ սպանել, ապա կարող է և բանտում չփտելու համար կոտրել ոտքերն ու մեղմացնել պատիժը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ