08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հունվարին կրճատվել է հացի, աղի, հրուշակեղենի, հանքային ջրերի արտադրությունը.Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին, անցած տարվա հունվարի նույն ամսվա համեմատ, հացի արտադրությունը Հայաստանում նվազել է 1,6 տոկոսով, աղինը՝ 37 տոկոսով, մսինը՝ 8 տոկոսով, ալյուրինը՝ 13 տոկոսով, հրուշակեղենինը՝ 21 տոկոսով, կոնյակինը՝ 31 տոկոսով, հանքային ջրերինը՝ 47 տոկոսով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։  

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն ավելի քան մեկ տարի թափուր է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետի տեղակալի պաշտոնն ավելի քան մեկ տարի թափուր է: Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր գործարար Արամ Մարությանը, ով աշխատանքից ազատվել է 2014թ. հունվարի 21-ին: Նա, ի դեպ, 2011-ից Ավստրիայի պատվո հյուպատոսն է ՀՀ-ում:  Նշենք, որ Քաղավիացիայի վարչության պետի տեղակալի պաշտոնը հայեցողական է, աշխատավարձն էլ […]

«Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են: Որոշ լուրերով, աշխատանքից ազատվել է մոտ 80 հոգի, որոնց մեծ մասն աշխատում էր տարբեր հեռուստանախագծերում: Միայն լրատվական «Էպիկենտրոն» թողարկումում աշխատանքից ազատվել է մոտ 13 հոգի, այդ թվում՝ հաղորդավարներ Լիլիթ Աղբալյանը, Գրիգոր Հարությունյանը, լրագրողներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժող, վարորդ: Լրատվականի աշխատակիցներին բոթը հայտնել է դեռևս տնօրենի կարգավիճակում […]

Եւ մուգ կարմիր վարդեր. «ժողովուրդ»

«ժողովուրդ»-ը գրում է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է մարտի 5-ից 8-ը նշել կանանց միջազգային օրը: Այդ նպատակով քաղաքապետարանը կծախսի 5 միլիոն դրամ: Համապատասխան պայմանագիրը կնք­վել է փետրվարի 24-ին, «Տաքսի պրեստիժ» ընկերության հետ: Նշված տաքսի ծառայությունը քաղաքա­պետարանի պատվերով մարտի 8-ի կապակցությամբ պետք է կազմակերպի համերգային ծրագիր, թատե­րական ներկայացում Երեւանի հ.Յ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում, հրավիրի հանդիսավարի, երգիչ-երգչուհիների, […]

Ինչի համար են շտապում. «ժողովուրդ»

Խորհրդարանին Երեկ չհաջողվեց «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել: Խոսքն այն նախագծի մասին Է, որով նախատեսվում Է 50 միլիարդ դրամ եւ ավել ապրանք արտահանողին շահութահարկի արտոնություն տալ՝ 20 տոկոսից այն իջեցնելով 2-ի: Նախորդ օրը փետրվարի 25-ին, Աժ ՀՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նշված նա­խագիծը անհետաձգելի ճանաչելու եւ 48 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունելու […]

Հիասթափված. «Հրապարակ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտագաղթը լայն թափ կստանա: Երեկ ԱԺ-ում հրապարակվեց Մուշեղ Պետոյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումը: Թերթի տեղեկություններով առաջիկայում խմբակցությունից դուրս կգան նաեւ պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Արշակ Մխիթարյանը: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փոփոխությունը եւ կուսակցության ամբողջովին իշխանության կողմից վերահսկելը հիասթափեցրել է արմատական թեւի ներկայացուցիչներին, այնպես որ առաջիկայում նրանք կհեռանան ԲՀԿ-ից: Մտերիմների շրջանում նախկին […]

«Ապե՛ր, հորթիդ բեր սիրեմ». երեւանցիները հայհոյել եւ ծեծել են . «Ժամանակ»

 «Ժամանակը» գրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր և Հովիկ Բաբալարյանների գործի դատական քննության մասին, մանրամասնելով. 25-ամյա Արթուրը 43-ամյա Հովիկի որդին է: Հովիկի նախկին դատվածությունը մարված է, իսկ Արթուրը 2010-2011 թվականներին դատվել ու դատապարտվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: 2014 թվականի հուլիսի 16-ի դատավճռով Արթուր Բաբալարյանը գողության […]

Հովիկ Աբրահամյանի ինչին է պետք. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը անդրադառնում է ԲՀԿ-ի ճակատագրին: «Իշխանությունը որոշել է ԲՀԿ-Ն հանձնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնա­մակալությանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը համարվում է ԲՀԿ-ում նրա ամենավստահե­լի անձանցից մեկը, եթե ոչ մի­ակը: Աբրահամյանը հանդի­պել է նաեւ այլ ԲՀԿ-ականների հետ եւ նրանց համոզել, որ եթե ընդունեն Զոհրաբյանի նախագահությունը, ապա ին­քը պատրաստ է տիրություն անել կուսակցությանը եւ լու­ծել կուսակցության պատգամավորական խմբակցության ամսականների […]

Դժվար է, բայց. «Առավոտ»

«Հոգետրի եւ նյութականի պայքարում կշեոքի նժարն այսօր երկրորդի կողմն է: Աշխատավայրում, փողոցում, տրանսպորտում միեւնույն խոժոռ, սաոը ու մտախոհ դեմքերն են, որոնք արտացոլելով այսօրվա կյանքը  միեւնույն է, ոչինչ չեն փոխում: Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը ժպիտն է: Իսկ ժպիտը կարող է փոխել տրամադրությունը, տաղտկալի առօրյան: Երեւանի խանութներից մեկը գտել է խնդրի լուծման բանալին՝ մուտքի դռան վրա մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի