18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի ինչին է պետք. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը անդրադառնում է ԲՀԿ-ի ճակատագրին:

«Իշխանությունը որոշել է ԲՀԿ-Ն հանձնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնա­մակալությանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը համարվում է ԲՀԿ-ում նրա ամենավստահե­լի անձանցից մեկը, եթե ոչ մի­ակը:

Աբրահամյանը հանդի­պել է նաեւ այլ ԲՀԿ-ականների հետ եւ նրանց համոզել, որ եթե ընդունեն Զոհրաբյանի նախագահությունը, ապա ին­քը պատրաստ է տիրություն անել կուսակցությանը եւ լու­ծել կուսակցության պատգամավորական խմբակցության ամսականների հարցը:

ԲՀԿ պատգամավորները բացի աշխատավարձից, Գագիկ Ծառուկյանից ամսական 2 հազարական դո­լար ֆինանսական աջակցու­թյուն էին ստանում:

Ինչ վերաբերում է այնպիսի կարեւոր հարցի, թե ինչ քա­ղաքական դիրքորոշում է ու­նենալու ԲՀԿ-ն, ապա այս հարցում եւս կա որոշակիություն:

ԲՀԿ-ականները կլինեն չափավոր ընդդիմություն. կքննադատեն կառավարու­թյանը եւ իշխանություններին, բայց առանց հրաժարական­ների պահանջների:  

ԲՀԿ-ականներն այնքան ազատու­թյուն կունենան, որ որոշ հար­ցերում կքվեարկեն ՀԱԿ-ի եւ «ժառանգության» նման, բայց սկզբունքային քվեարկու­թյունների ժամանակ կքվեար­կեն ինչպես ՀՀԿ-ականնԵրը: Այնպիսի կարեւոր քաղաքա­կան հարցում ինչպիսին Սահ­մանադրական փոփոխու­թյուններն են, ԲՀԿ-ականները պետք է հնարավորինս չեզո­քություն պահպանեն:

Առայժմ նրանք հնարավորություն կու­նենան ասելու, որ իրենք շա­րունակում են դեմ լինել այդ փոփոխությունների գաղա­փարին, չնայած չի բացառ­վում, որ, ի վերջո, ստիպված լինեն գնալ Դաշնակցության բացած արահետով ու ներկա­յացնեն իրենց խիստ կարեւոր ու ժողովրդին հուզող առա­ջարկները եւ դրանց բավարա­րումից հետո համալրեն այդ փոփոխությունները քարոզող­ների բանակը:

Այդ դեպքում ԲՀԿ-ի պահպանումը միան­գամայն արդարացված, իսկ կատարված ծախսերը ար­դյունավետ կճանաչվեն:

Մնում է հասկանալ, թե վար­չապետ Հովիկ Աբրահամյանի ինչին է պետք ԲՀԿ-ն, եւ ինչ իմաստ ունի նրա կողմից ԲՀԿ-ի վրա ինչ-որ գումար ծախսե­լը»,-եզրահանգում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ