18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ապե՛ր, հորթիդ բեր սիրեմ». երեւանցիները հայհոյել եւ ծեծել են . «Ժամանակ»

 «Ժամանակը» գրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր և Հովիկ Բաբալարյանների գործի դատական քննության մասին, մանրամասնելով.

25-ամյա Արթուրը 43-ամյա Հովիկի որդին է:

Հովիկի նախկին դատվածությունը մարված է, իսկ Արթուրը 2010-2011 թվականներին դատվել ու դատապարտվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

2014 թվականի հուլիսի 16-ի դատավճռով Արթուր Բաբալարյանը գողության փորձի համար Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Փորձաշրջանում գտնվող Արթուր Բաբալարյանը, դատավճռի հրապարակումից մի քանի օր հետո՝ 2014թվականի հուլիսի 27-ին, մեկնել է Գեղարքունիքի մարզ, հոր հետ կատարել է խուլիգանություն:

Հուլիսի 28-ին Արթուր Բաբալարյանն առնվել է արգելանքի տակ: Իսկ վերոհիշյալ՝ գողության փորձի գործով դատավճիռը բողոքարկվել է, վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 16-ին վերացրել է Արթուրի նկատմամբ կիրառված պայմանական դատապարտությունը, ուժի մեջ է թողել 2 տարի 6 ամիս ազատազրկումը:

Գեղարքունիքի մարզում Արթուր Բաբալարյանը հոր հետ ամբաստանյալի աթոռին նստել էր խուլիգանության մեղադրանքով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հուլիսի 27-ին, լինելով 10 օրվա դատապարտված ու պայմանական դատապարտության կիրառումով՝ փորձաշրջանի մեջ, Արթուրը հոր՝ Հովիկի, և ընտանիքի մյուս անդամների հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ իր կնոջ հայրական տուն՝ Վարդավառ նշելու:

Ժամը 20-ի սահմաններում Արթուրը, ալկոհոլ օգտագործած վիճակում, գարեջրի շիշը ձեռքին աներոջ առանձնատնից դուրս է եկել, մոտեցել է հարևան Զ. Վ.-ի անչափահաս որդուն ու նրա հոր ներկայությամբ սկսել է հեգնանքով խոսել տղայի հետ:

Ապա մոտեցել է տղայի հորը, շարունակել է նույն տոնով խոսել ու վիճաբանել՝ ասելով, թե ինքը որտեղ ցանկանա, այնտեղ էլ կարող է խմել:

Ըստ դատական ակտի՝ Արթուրին է միացել նրա հայր Հովիկը: Հայր ու որդի վիճել են Արթուրի աներոջ հարևանի ու նրա որդու հետ, քաշքշել են նրանց, ապա հայհոյանքներ են տվել ողջ գյուղի հասցեին, խախտել են մարդկանց անդորրը, հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել մարդկանց նկատմամբ:

Արթուրը ցանկացել է ձեռքի գարեջրի շշով հարվածել անչափահաս տղային, բայց նույն գյուղի բնակիչ Հովսեփը խափանել է նրա գործողությունը՝ հետ է քաշել տղային, ինչի համար Արթուրը դիտավորությամբ բռունցքով մեկ հարված է հասցրել Հովսեփի ձախ աչքի շրջանին, վայր է գցել նրան, բռունցքի ևս երկու հարված է հասցրել նրա գլխին, պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Բռունցքով հարված է հասցվել Զ.Վ.-ին:

Երբ դեպքի վայր են հասել ոստիկանները ու պահանջել են դադարեցնել հակահասարակական գործողությունները, Արթուրի եղբայր Գագիկ Բաբալարյանը բռունցքով հարվածել է ոստիկան Սարգսյանի կրծքավանդակին, ապա Հովիկ, Արթուր, Գագիկ Բաբալարյանները իրենց «ԲՄՎ»-ով դիմել են փախուստի:

Գյուղամիջյան ճանապարհին ոստիկանները նրանց կանգնեցրել ու բերման են ենթարկել ոստիկանություն:

Արթուր Բաբալարյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե աներոջ տանից դուրս էր եկել տատիկի հետ, որ գնան Երևան: Մի անծանոթ իրեն ասել է, թե դա իր տունն է: Ինքն ուշադրություն չի դարձրել նրան: Անծանոթը ուզեցել է հրել ու իրեն գցել: Այդ պահին մեկն էլ հետևից է հարվածել, որից հետո ինքը էլ ոչինչ չի տեսել, ոչինչ չի հիշում: Դեպքի վայրում ինքը ոստիկան չի տեսել: Հետագայում իմացել է, որ այնտեղ մեկը ոստիկան է եղել՝ առանց համազգեստի: Արթուրը պնդել է, թե առաջինն իրեն են հարվածել ու հայհոյել:

Հովիկ Բաբալարյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, թե գնացել էին խնամու տուն՝ Վարդավառի տոնախմբությունը կատարելու: Մատաղի արարողություն է եղել, իրենք կերել-խմել են:

Երեկոյան վիճաբանության ձայներ է լսել բակից, դուրս է եկել ու տեսել, որ իր որդի Արթուրին ու իր մորը հարվածում են մի խումբ տղամարդիկ ու կանայք: Մոտեցել, ցանկացել է նրանց կանգնեցնել, բայց չի ստացվել: Ստիպված հայհոյել է, հարվածել է նրանց, քանի որ տղային տեսել է գետնին ընկած վիճակում:

Անչափահաս տուժող Հ. Վ.-ն հայտնել է, թե դեպքի օրը ժամը 20-ի սահմաններում ինքը դաշտից գոմ է տարել իրենց հորթին: Գոմի մոտ է եղել, երբ հարևանի տնից գարեջուր խմելով մի տղա է դուրս եկել՝ հետո իմացել է, որ հարևանի փեսա Արթուրն է եղել:

Նա մոտեցել է իրեն ու ասել է. «Ապե՛ր, հորթիդ բեր սիրեմ», ու ձեռքը ձգել է դեպի հորթը:

Խեղճ հորթը վախեցել ու փախել է գոմ, ինքն էլ է գոմ մտել՝ հորթին կապելու:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ