02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Քոչարյանը նախորդ շաբաթ եղել է Ծաղկաձորում` դահուկ է քշել. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ իրենց տեղեկություններով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում՝ դահուկ է քշել:

«Հենց Քոչարյանը հայտնվում է Ծաղկաձորում, այդ մասին իմանում են ձմեռային սպորտաձևի սիրահարները: Բանն այն է, որ Քոչարյանի Ծաղկաձորում գտնված ժամանակ ճոպանուղին սկսում է արագ աշխատել, և դահուկորդներն ավելի շատ ժամանակ են ունենում դահուկ քշելու:

Սովորաբար նրանք դժգոհում են, որ ճոպանուղին դանդաղ է աշխատում, և վճարած ժամի համար ավելի քիչ են կարողանում սահել, մինչդեռ 2-րդ նախագահի այցից անուղղակի օգտվում են նաև իրենք: Ճոպանուղու դանդաղ աշխատանքով, ըստ երևույթին, էներգիա են խնայում:

Ի դեպ, ճոպանուղի 1 մուտքն արժե 1800 դրամ, այցեքարտը լիցքավորելիս 20 մուտքի համար վճարում ես 11 հազար, իսկ 15 մուտքի համար՝ 7 հազար դրամ»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ