02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն փոխել է հեռուստաընկերության անունը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Հանրապետական կուսակցության հեռուստաալիքը, դեռ եթեր դուրս չեկած, անվանափոխվել է: Շաբաթվա վերջին հաղորդումների ցանկի, աշխատակիցների օրակարգի եւ այլ հարցերի հստակեցման հետ մեկտեղ քննարկման է դրվել հեռուստաընկերության անվանումը եւ որոշում է կայացվել այն անվանել ոչ թե «Հայք», այլ՝ «Արարատ»:

Մեր տեղեկություններով, հեռուստաընկերությունը եթերում կլինի մարտի 15-ից, իսկ աշխատակիցները մարտի 2-ից արդեն աշխատանքի են գնում: Նրանք հիմնականում երիտասարդներ են, ՀՀԿ հեռուստաընկերության շարքերն են համալրվել ԲՀԿ-ի «Կենտրոն» հեռուստաընկերությունից օրերս կամայականորեն հեռացված որոշ լրագրողներ: Հեռուստաընկերությունը տեղակայված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, մասնավորապես՝ այն տարածքում, որտեղ սովորաբար ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բրիֆինգ է տալիս ՀՀԿ նիստերից հետո:

Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ «Արարատի» աշխատակիցների համար նոր տեխնիկա է գնվել, իսկ որոշ մասով էլ նրանք կօգտվեն «Արմենիա» հեռուստաընկերության տեխնիկայից: Հեռուստաընկերության գործունեության պատասխանատվությունը դրված է Արման Թերջանյանի վրա, ով եղել է «Արմնյուզի» գործադիր տնօրենը: ՀՀԿ-ականները մտադիր են նոր հեռուստաընկերությունում շեշտադրումը դնել պատմամշակութային, գաղափարախոսական, ժողովրդական, ազգային հաղորդումների վրա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ