11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Օսկանյանին համոզում են մանդատը վայր չդնել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ նախօրեին ԲՀԿ խմբակցությունը նիստ է արել, որն անցել է լարված մթնոլորտում: Խմբակցության պատգամավորների մի մասը կտրականապես դեմ է արտահայտվել, որպեսզի կուսակցության նախագահը դառնա Նաիրա Զոհրաբյանը, մի մասն էլ պաշտպանել է Զոհրաբյանի թեկնածությունը:

«Լարված մթնոլորտը ԲՀԿ-ականների շրջանում դեռ պահպանվում է…

Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին: Անգամ խոսակցություններ կան, որ Վահե Հովհաննիսյանը կարող է ընդհանրապես վայր դնել պատգամավորական մանդատը: Մինչ այժմ տեղեկություններ կային միայն Վարդան Օսկանյանի մանդատը վայր դնելու մասին:

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում երեկ Օսկանյանին փորձել են համոզել, որպեսզի նա չհրաժարվի մանդատից: Թե ինչով են ավարտվել այդ բանակցությունները՝ դեռ հայտնի չէ: Ակնհայտ է միայն, որ ԲՀԿ-ի քայքայումը դեռ շարունակվելու է»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ