12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ կապ ունի երրորդմասցի Լյովիկի սպանությունը Ծառուկյանի հետ. Ժողովուրդ

Ժողովուրդը գրում է.

«Հայտնի փաստ է, որ Հայաստանի քրեական աշխարհն ամբողջությամբ իշխաությունների վերահսկողության տակ է: Սա­կայն մինչեւ փետրվարյան հայտնի քաղաքական իրադարձությունները, քրեական աշխարհը փաստացի գտնվում էր իշխանական երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի վերահսկողության ներքո:

Ակնհայտ էր, որ քաղաքական դաշտում տեղի ունեցած վեր­ջին փոփոխությունները, որոնց արդյունքում իշխանական քաղաքական ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, փաստացի ոչնչացվեց, քրե­ական աշխարհում Նոր խմորումների տեղիք կտային:

Արդյոք երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց տեղի ունեցած սպանությունները հենց այս նոր իրավիճակի արգասիքն են, թե դա ընդամենը զուգադիպություն է, ցույց կտա ժամանակը:

Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ Հայաստանի քրեական աշխարհում եւս վերադասավորումներ են տեղի ունենա­լու, եւ բացառված չէ, որ երեկ տեղի ունեցած սպանություններն առաջիկա հնարավոր զարգացումների առաջին «ծաղիկ­ներն» են» :

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ