12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Նրան հիշեցրին իր ծագումը». Ժողովուրդ

Երեկ տեղի ունեցած ԲՀԿ համագումարով պաշտոնապես ազդարարվեց Հայաստանի իշխանական երկու կուսակցություններից մեկի՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունենալու մասին: ԲՀԿ-ն տարբերվում էր նրանով, որ ի սկզբանե այն ստեղծվել էր իշխանական հզոր ռեսուրսների ներգրավմամբ, և ենթադրվում էր, որ ՀՀԿ-ի հետ մշտապես պետք է կիսի իշխանությունը: 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում, ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողի՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ղեկավարության աջակցությամբ, ԲՀԿ-ն ևս մեկ անգամ փորձեց ՀՀԿ-ից առաջ անցնել, բայց կրկին ձախողվեց:

Թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընտրություններում ԲՀԿ-ն իր տրամադրության տակ ունեցել է ողջ այն գործիքակազմը, որը տնօրինել է ՀՀԿ-ն՝ թաղային հեղինակություններ, ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսներ և այսպես շարունակ: Բայց հենց այդ կուսակցությունը փորձեց իր ունեցածին ավելացնել նաև հեղափոխականի հագուստը, նրան հիշեցրին իր ծագումը, և ԲՀԿ-ն՝ որպես այդպիսին, հաշված օրերում դադարեց գոյություն ունենալ: Այսպիսով պետք է արձանագրենք, որ Հայաստանի երկրորդ իշխանական կուսակցության կյանքը տևեց ութ տարի»

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ