14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դոլարը՝ միայն Մալաթիայի շուկայում. Հայկական ժամանակ

Հայաստանի արտարժութային շուկայում նախօրեին ստեղծված իրավիճակը ընդհանուր առմամբ պահպանվում էր նաեւ երեկ: Բանկերն ու փոխանակման կետերը արհեստական փոխարժեք էին սահմանել որոնցով դոլարի վաճառք չէին իրականացնում:

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, որոշ չենջերում մերթ ընդ մերթ վաճառքի էր հանվում փոքր քանակությամբ դոլար 455-460 դրամով, ինչը կախված էր նրանից, թե տվյալ պահին որեւէ մեկից այդ չենջը դոլար գնե՞լ էր, թե ոչ: Փոխանակման կետերի աշխատակիցները պնդում էին, որ մայրաքաղաքում մի քանի խմբեր են ձեւավորված, որոնք շրջում են չենջերում եւ գնում այդ փոքր քանակությամբ դոլարները:

Կանխիկ դոլար ձեռք բերելու միակ հուսալի “բորսան” Մալաթիայի շուկան է, որտեղ մեկ դոլարի վաճառքի գինը երեկ տատանվում էր 480-490 դրամի սահմաններում: Բանկերում վիճակը ոչնչով չէր փոխվել երեկ դոլարի ազատ վաճառք ընդհանրապես չէր իրականացվում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ