20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

4 ամսական տղայի կաթը չեն կարողանում գնել. 168 ժամ

Փոքրիկ Ռոբերտն ընդամենը 4 ամսական է, սակայն նրա համար սննդի միակ աղբյուր հանդիսացող կաթը գնելու հնարավորություն նրա ծնող­ները չունեն: Նրա ճակատագրով հետաքրքրվել է “168 ժամը”:

Արդեն երկու ամիս է նա ինքնակամ հրաժարվել է մայրական կաթից: Ռոբերտն ապրում է սոցիա­լապես անապահով ընտանիքում, հայրը՝ 31-ամյա Ալբերտ Զաքարյանը, դեռեւս մանկուց տառապում է գլխացավերից, ինչի պատճառով հաճախ ուշագնաց է լինում եւ արդ­յունքում չի կարողանում նույնիսկ աշխատել:

“Առավոտյան վեր եմ կե­սում, գնում աշխատանքի, բայց մի երկու ժամ հետո թեւերս ընկած տուն են բերում: Շինարարությամբ եմ զբաղվում, բայց տվյալ տան տերն ասում է, որ իրեն այդպես ձեռք չի տալիս, եւ, որ իրեն նորմալ գործ անող է պետք: Բայց դե հո սոված չե՛նք նստելու, այս երեխային գոնե կերակրել է պետք”,- ասում է նա:

Մի քանի անգամ դիմել է բժշկի, սակայն ոչ ոք հստակ պատասխան չի տալիս, չգիտեն, թե որն է հիվան­դության ու գլխացավերի բուն պատ­ճառը: Արդյունքում չեն կարողանում անգամ հաշմանդամության կարգ ձեւակերպել՜ պետությունից նպաստ ստանալու համար:

Ռոբերտի մայրը 20-ամյա Ռոզա Ադամյանը, 4 տարի առաջ է մոր հետ Ղազախստանից տեղափոխվել Հա­յաստան: Կապը հարազատների ու բարեկամների հետ արդեն վաղուց կորցրել է. “Հիմա կապը կտրվել է անգամ մորս հետ, քանի որ նա դեմ էր իմ ամուսնությանը: Հիմա նա էլ ապրելու ոչ մի պայման ու հնարավո­րություն չունի. Արտաշատում է ապ­րում եւ փողոցներում մուրացկանու­թյուն անելով գոյությունը պահպանում:

Ես այստեղ միայնակ եմ, ոչ ոք չունեմ: Հիմա ի՞նչ անենք, որ ամու­սինս հիվանդ է, նա ապրելու իրա­վունք չունի՞, նա էլ է մարդ, մենք էլ իր հարազատներն ենք, ապրում ու տանջվում ենք իր հետ միասին”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ