20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խիստ հորից վախը. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

 

Եթե մենք հանկարծ ստորագրեինք ԵՄ–ի հետ պայմանագիրը, Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրը կգցեր. նրանք, ովքեր այդպես են ասում, կարծում են, թե հաճոյախոսում են մեր բարեկամ երկրին: Իրականում դա սարսափելի մեղադրանք է Ռուսաստանի հասցեին։ Եթե Ռուսաստանի “ջատագովների” այդ ենթադրությունը ճիշտ է, ապա նման երկրի հետ բարեկամական հարաբերություններ ընդհանրապես հնարավոր չէ կառուցել:

 Ռուսաստանն ընկալում է ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը որպես իր դեմ ուղղված քաղաքականություն եւ խիստ ջղայնացած է այն երկրների վրա, որոնք այդ ծրագրին ակտիվորեն մասնակցում էին:

 Նույն մտածողության արտահայտությունն է: “Հայրը” ջղայնանում եւ պատժում է “սխալ վարք” դրսեւորած իր զավակներին: Գերմանացի փիլիսոփա եւ հոգեբան Էրիխ Ֆրոմը, ի թիվս այլ երեւույթների, հետազոտում էր հոգեբանական ադապտացիայի [հարմարեցման] խնդիրները: Ըստ այդմ, հարմարեցումը կարող է լինել ստատիկ, երբ մարդու մոտ նոր սովորություններ են առաջանում, բայց բնավորությունը մնում է նույնը:

Իսկ դինամիկ ադապտացիան Ֆրոմը նկարագրում է երեխայի օրինակով, որը ենթարկվում է խիստ հորը: Նշված թշնամանքը, որը գարգանում է հոր նկատմամբ, դառնում է հենց բնավորության գործոն: “Այն կարող է մեծացնել երեխայի վախը հորից եւ բերել ավելի մեծ ենթարկվածության, իսկ կարող է նաեւ առաջացնել անառարկայական ընդվգում կյանքի դեմ ընդհանրապես”,- գրում է Ֆրոմը։

 Ահա այս՝ “խիստ հորից վախը” կոչվող նեւրոզի քաղաքական արտահայտությունն են վերը նկարագրված երկու դատողությունները, որոնք բնորոշ են մեր քաղաքական վերնախավին եւ հասարակության մեծամասնությանը: Վախն ու ճնշված թշնամանքը, ինչպես տեսաք, փոխկապակցված երեւույթներ են եւ հանգեցնում են ապակառուցողական մթնոլորտը”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ