08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Պատգամավորների թիվը կկրճատվի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ թերթի  թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75: Երբ թերթի  թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանաովում, Բաղդասարյանը պատասխանել է. «121 թիվն […]

Ինչպե՞ս են փախել Գաստրիկը, Տլեն ու Ծգլը. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Թերթը անդրադարձել է «Երրորդմասցի Լյովիկի» սպանությանը և նոր մանրամասներ ներկայացրել: Թերթի  տեղեկություններով դիմակավորված անձինք հանցացործության վայրից փախուստի են դիմել մի պատահական մեքենայով, այնուհետև նրանք փոխել են ավտոմեքենան՝ դարձյալ պատահական մեքենա կանգնեցնել-նստելով: Նորքի զանգվածում նրանք իջել են մեքենայից և այնտեղից էլ անհետացել են: Վերջիններս իրենց դիմակները հանել են երկրորդ ավտոմեքենայի մեջ […]

«Էտո նե տվայո սաբաչյե դելո … Ցողիկը մեռավ»-ին . Ժամանակ

«Իրատես de facto»-ն գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արտյոմ Ղազարյանի գործի դատական քննությունը: Գործը մեկ անգամ արդեն քննվել էր այդ դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ, կայացվել էր դատավճիռ, բայց վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այդ դատավճիռը ու գործն ուղարկել էր նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Գործն այս անգամ քննվել է Հարություն Մովսեսյանի […]

Մեկնելու են.Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է. Շրջանառվող տեղեկությունների համաձայն, առաջիկայում կուսակցականաթափ եղած Գագիկ Ծառուկյանը կմեկնի Դուբայ՝ Սամվել Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի հետ հերթական սփոփման տուռնեի: Ըստ լավատեղյակների՝ այս օրերին Ծառուկյանը գտնվում է սարսափելի անկումային տրամադրության մեջ, ինչն այլ կերպ չէր էլ կարող լինել. քաղաքական «հարվածը» նրա համար շատ անսպասելի է եղել, ու դա այն պահին, երբ […]

Հերմինե Նաղդալյանի եկամուտներն և գույքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների եւ գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է: 189 միլիոն 444 հազար դրամը Նաղդալյանը հայտարարագրել է որպես ստացված շահաբաժին, իսկ 152 միլիոնը՝ ստացված փոխառություն: Բացի այդ՝ 2014-ին Նաղդալյանը 96 […]

Միայն այս զորակոչին բանակ գնալու ենթակա 600 երիտասարդ ՀՀ-ում չէ.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հժ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի ստորագրած ձմեռային զորակոչի հրամանագրից հետո հանրապետության զինկոմիսարիատներում արձանագրվել է, որ միայն այս զորակոչին բանակ գնալու ենթակա 600 երիտասարդ ՀՀ-ում չեն: Երեկ, երբ թերթի թղթակիցը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրել է՝ ճի՞շտ են սույն տեղեկությունները, Հովհաննիսյանը պատասխանել է. «Զորակոչի հետ կապված […]

«Կենտրոն» հեռուստաընկերության հարցում վերջնական որոշում է կայացվել.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն» հեռուստաընկերության հարցում վերջնական որոշում է կայացվել՝ այն մնում է Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Ավելի ճիշտ, հեռուստաալիքի սպորտային, մշակութային մասը կմնա Ծառուկյանի տնօրինության տակ, իսկ քաղաքական մասը կվերահսկի նախագահականը, սակայն ծախսերը կհոգա Ծառուկյանը: Թերևս պատճառն այն է, որ նոր գնորդ չի գտնվել, իսկ վերջին տարիներին սեփականատիրոջ միջոցով նորացվել է հեռուստաընկերության ողջ տեխնիկան, […]

Ի՞նչ են խոսել Հովիկ Աբրահամյանը ու Հրանտ Բագրատյանը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աժ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը, կարելի է ասել, «փոխհամաձայնության» են եկել: Հրանտ Բագրատյանը բողոքել է ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունից, ասել է, որ այն վնասում է Հայաստանի տնտեսությանը: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ առանց լուրջ […]

Թուրք քրիստոնյաները գալիս են ներողություն խնդրելու. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Թերթի  տեղեկություններով, ապրիլի 10-13-ը Հայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ, որոնք Ստամբուլում և այլ քաղաքներում գործող բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ են: Նրանք գալիս են իրենց ազգի անունից ներողություն խնդրելու հայ ժողովրդից 15 թվին կատարվածի համար, նպաստելու ատելության կամուրջներն այրելուն և համատեղ աղոթք անելու: Ի դեպ, Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, […]

Կադիլակ Սերոժի տարածքը կմնա՞ «Ազատամարտիկների դաշինք»-ի տնօրինության տակ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի շահերը սպասարկելու համար ձևավորված «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում կազմակերպության անդամները պետք է որոշեն իրենց հետագա անելիքները: ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» և քաղաքականությունից դուրս գալուց հետո  ազատամարտիկները մնացել են անորոշության մեջ և չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները: Ազատամարտիկներն իրենց գործունեությունը ծավալում են «Հայրենիք» կինոթատրոնի առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի