02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Նոր ցնցումներ բանկային համակարգում. Հայկական ժամանակ

ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցոմների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ: Միևնույն ժամանակ այդ ժամանակահատվածում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումները աճել են մոտ 5 տոկոսով և կազմել 74 միլիարդ դրամ: Տվյալ դեպքում խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին չէ, […]

Գաղտնի ու խորհրդավոր հանդիպում կառավարությունում. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. Երեբշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստից հետո կառավարության շենքում հայտնվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը: Նրա վարքից հասկանալի էր, որ Բիբինը շատ կարևոր հարցով հանդիպման է բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նկատելով, որ մեր թղթակիցը լուսանկարում է իրեն, և չցանկանալով այսպես ասած բացահայտվել՝ Բիբինը դուրս է եկել կառավարության շենքից: Քիչ […]

Աբովյանցի 19-ամյա Մարինեն «բռնաբարված» տուժողից 10 օրում դարձել է մեղադրյալ. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: Երևանյան համալսարաններից մեկի երկրորդ կուրսի 19-ամյա ուսանողուհին ծանր հանցագործության վերաբերյալ ակնհայտ սուտ հաղորդում է տվել, ընդ որում՝ ոստիկանությունում, նախազգուշացվելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, մինչև անգամ իր անձը ուսանողուհին ներկայացել […]

Եւս երկուսը կլքեն ԲՀԿ-ն. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է, որ ԲՀԿ-ին մոտ կանգնած իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը և Մերուժան Սիմոնյանը: «Նրանց վրա ազդելու ամենալուրջ լծակն այն է, որ Դավթյանը՝ Էջմիածնում, իսկ Սիմոնյանը՝ Կապանում զբաղվում են Ծառուկյանին պատկանող «Արարատի ցեմենտ» գործարանի արտադրանքի իրացմամբ: Ծառուկյանի ներկայացուցիչներն այս […]

ՀԾԿՀ–ն պատրաստվում է ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում պատրաստվում է իր կարիքների համար ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա: «Այդ նպատակով ՀԾԿ հանձնաժողովը գնման ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ նկարագրության՝ ՀԾԿՀ-ն փաստացի «ֆուլ» հագեցվածությամբ և 2015 թվականի արտադրության չքշված ավտոմեքենաներ է ուզում գնել՝ կապույտ գույնի: Թե ինչու հենց կապույտ, թերևս […]

Մարզպետի եւ մարզի մյուս պաշտոնյաների միջեւ խիստ լարված հարաբերություններ են. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և մարզի համայնքների ղեկավարների, տարաբնույթ պաշտոնյաների ու նույնիսկ պատգամավորների հետ հարաբերությունները վերջին շրջանում այն աստիճան են լարվել, որ բացի աշխատանքային հարաբերություններից՝գործնականում որևէ շփում չկա մարզպետի հետ: «Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղապետեր մարզպետի հրավիրած խորհրդակցություններին անգամ չեն մասնակցում և գերադասում են ընդհանրապես Ռ. Գրիգորյանի հետ […]

Ինչու Լյովա Խաչատրյանը չքվեարկեց Նաիրա Զոհրաբյանի օգտին. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ հայտնի է դարձել դռները ապարանյան մեթոդով՝ ոտքով բացելու վարպետ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Նաիրա Զոհրաբյանի օգտին չքվեարկելու հնարավոր պատճառը: «Պարզվում է՝ նրա ձեռնպահ քվեարկելը ԲՀԿ-ականներից քչերին է զարմացրել, քանի որ էքսցենտրիկ բնավորություն եւ վարքագիծ ունեցող ապարանցի Լյովա Խաչատրյանից ամեն ինչ սպասելի է: Խոսելով իրենց գործընկերոջ քվեարկության մասին՝ ԲՀԿ-ականներն, ուսերը թոթվելով […]

«Էյր Արմենիա»-ի ներդրումները ուշանում են կամ երբեք էլ չեն լինի. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է, որ թեեւ «Էյր Արմենիա» ավիաընկերության մամուլի խոսնակը վերջերս հայտնել էր, որ հնարավոր է՝ ավիաընկերությունը այս տարվա մարտի վերջին, այսինքն մի քանի օրից, վերսկսի չվերթներ իրականացնել, սակայն իրենց հասած տեղեկություններով՝ դժվար թե դա իրականություն դառնա, քանի որ այն ընկերությունը, որը գնել էր «Էյր Արմենիա»-ի բաժնետոմսերը, ֆինանսական խնդիրներ ունի: «Ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառվել […]

Էպոսագետի ընտանիքը դրսո՞ւմ կմնա. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ թերթին հայտնի դարձավ, որ 2015թ. փետրվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է բավարարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայցը՝ընդդեմ իր նկատմամբ մահափորձ կատարելու համար դատապարտված Վարդան Մեդրակյանի, Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի: «Հիշեցնենք, որ Հայրիկյանը, չբավարարվելով ՀՀ Կառավարությունից ստացած 20 մլն դրամով 2014-ի […]

ԲՀԿ-ն լքում են Գագիկ Ծառուկյանի հրահանգով. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջել, թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը երդվել է փակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ այդ լուրերի՝ շատերը նրա հրահանգով են լքում ԲՀԿ-ն:  «Երեկ ԲՀԿ–ից դուրս եկավ հերթական պատգամավորը՝ Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցին երեկ հայտնել է, որ առավոտյան, ժամը 8.30-ին խոսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված