Միայն ֆուրշետի համար 2 մլն 902 հազար դրամ պետբյուջեից. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 23-ից 26-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության շրջանակներում կազմակերպված ֆուրշետները պետբյուջեի վրա արժեցել են 2 մլն 902 հազար 340 դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության էլեկտրոնային կայքից: Պաշտպանության նախարարությունը այդ գումարով երկու անգամ կազմակերպել է «բարձր մակարդակի» ֆուրշետներ, ինչպես նաեւ վճարել արարողակարգային այլ ծախսերի […]