05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Չբերության բուժումը անվճար կդառնա. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Առողջապահության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել մի նախա­գիծ, որի ընդունման դեպքում անպտղության բուժումն անվճար կդառանա անապահովության գնա­հատման համակարգում ընդգրկված 30 եւ ավելի բարձր միավոր ունեցող նպաստառու կանանց եւ նրանց ամուսինների համար:

Այս մասին «Հժ»-ին հայտնել է Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադոսլական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Այդ նպատակով տարեկան կհատկացվի 78,6 միլիոն դրամ, եւ ըստ նախարարության տվյալների’ նշված գումարով կարոդ է իրականացվել մոտ 200 ընտանիքների բուժսպասարկում:

Ըստ նախարարության տվյալների, Հայաստանում վերջին տասնամյակում արձանագրվել է ծնելիության’ կրկնակի եւ բնական աճի’ քառակի նվազում: Վերջին հինգ տարիներին’ 2010-2015թթ., ծնունդների տարեկան թիվը 44 հագար 737-ից նվազել Է մինչեւ 41 հա­զար 904-ի: 2011թ. Հայաստանում իրականացված հետազոտության տվյալների համաձայն, 18-45 տարե­կան կանանց շրջանում անպտղության ցուցանիշը կազմում է մոտ 16,8, իսկ տղամարդկանց մոտ’ 6,2 տոկոս: Զույգերի համար անպտղության միջին ցուցանիշը ընդունվում է 16,8 տոկոսը: Անպտղության բուժումն ավելի մատչելի դարձնելու նախագիծը հենց վիճակը բարելավելու նպատակ ունի»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ