07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ալիկ Սարգսյանը հովանավորյալ չունի.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ իր հովանավորյալ, Արտաշատի քաղաքապետի թեկնածու Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, օրեր առաջ ինքնաբացարկ հայտնեց, երեկ մեզ ասաց.«Այդպիսի բան չկա, դա հերյուրանք է, ես երբեք ոչ ոքի հովանավորյալ չեմ եղել, մանավանդ՝ ձեր նշած մարդու»: Ինչ վերաբերվում է քաղաքապետի թեկնածու,վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ […]

74 հազար գործազուրկ.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներով, Հայաստանում կտրուկ աճել է գործազրկության նույնիսկ պաշտոնական ցուցանիշը: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազուրկների թիվը աճել է միջինը 21 տոկոսով: Այսպես հունվարին գործազուրկների թվի աճը, անցած տարվա հունվարի համեմատ, կազմել է՚` 19.5 տոկոս, փետրվարին՝ 21.2 […]

Էլի դատի են տվել.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երբ Ներսես Նազարյանն ազատվեց Երևանի ոստիկանապետի պաշտոնից, տարբեր ընկերություններ, «ատամները սրած», հարձակվեցին նրա որդուն պատկանող ընկերության վրա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ 2015թ մարտի 25-ին Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ն դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Նազարյանի ընկերությունից պահանջելով բռնագանձել 12 միլիոն 741 հազար դրամ: Բացի այդ՝ 2015թ […]

Երվանդ Զախարյանը տոկի տված ա, էլի, էտի միամիտ խփված ձուկ ա.գեներալ Սեյրան.Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երվանդ Զախարյանը տոկի տված ա, էլի: Նոր ա՞ տոկի տված, էտի միամիտ խփված ձուկ ա», հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:  «ՉԻ» – Գեներալ Սեյրանն, իհարկե, «տոկով» ձուկ որսալու հմուտ մասնագետ է, բայց առ այսօր էներգետիկայի նախարարին որեւէ մեկը ձկնամթերքի հետ չէր համեմատել: Բայց Երվանդ Զախարյանը հաստատ չի նեղանա […]

ՔԿՀ պետը`« զոն նայողների» եւ «սեւ փողերի» շրջանառության մասին.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայտնի իրողություն է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջեւ գոյություն ունի հստակ հերարխիա: Ամենավերեւում կանգնածը տվյալ ՔԿՀ-ի «նայողն» է: Այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, եւ «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով: Այս  հերարխիայի միջոցով է ՔԿՀ-ում տեղի ունենում, այսպես կոչված, «սեւ փողերի» շրջանառությունը: Այսինքն՝ եթե […]

Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի տարբերությունը.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. Միացյալ Թագավորությունում 1 կՎտ.ժ. էլեկտրաէներգիան 2014թ. արժեր է 20.1 եվրոսենթ, Հայաստանում՝ 7.6 եվրոսենթ։ Շա՞տ կզարմանաք, եթե ասենք, որ իրականում Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում։ Զարմանալու կարիք չի լինի, եթե հաշվի առնեք, որ Հայաստանում միջին աշխատավարձը եվրոյով (հարկերը հանած) 2014թ. կազմել է 229 […]

Ի՞նչ է անում Արևմտյան Հայաստանում.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արեւմտյան Հայաստանում: Ըստ ամենայնի, Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ եւ հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ: Մեր հարցին՝ ինչո՞վ է զբաղված Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում, մեր զրուցակիցը տարակուսած պատասխանեց. «Նա բազմաթիվ խնդիրներ […]

Սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ`դատախազին.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ մայիսի 29-ին, դատական նիստի ժամանակ արտառոց միջադեպ է եղել: Մեզ հայտնի է դարձել, որ նիստերից մեկի ժամանակ 26-ամյա ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կալանավոր Է. Կարապետյանը մեղադրական ճառից հետո վիրավորանքներ, սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել մեղադրող դատախազ, Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության […]

Միայն Նիկոլի հետ, թե ՀԱԿ-ն էլ վրադիր. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար, ազատամարտիկ ժիրայր ՍԷֆիլյանն օրեր առաջ հայտարարել էր, թե չեն համագործակցելու մարտի 1-ի մեղսակից ուժերի հետ: «Համագործակցելուն կլինի միայն Նիկոլ Փաշինյանի հետ» ,- մանրամասնել Էր Ժիրայր Սեֆիլյանը:Համագործակցությունը պետք է լինի Հայաստանում գործող ռեժիմի հեռացման համար: Սակայն, ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունից աոաջ, «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարել էր, […]

Կսկսվի ճգնաժամի երկրորդ ալիքը. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվա­զել եւ դրան զուգահեռ՝ կր­կին նկատված են ռուսա­կան ոուբլու արժեզրկման միտումներ: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ վերլուծաբանների սպա­սումները կրկին հոռետեսու­թյան տիրույթում են: Այս իրավիճակը մեծ ազդեցություն ունի ՀՀ սոցիալ տնտեսական կյանքի վրա: Դեռ անցած տարվա ամ­ռանը ՌԴ տնտեսությունում սկսված գահավիժումը դադարեց մարտ ամսին, եւ այս ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի