15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միայն Նիկոլի հետ, թե ՀԱԿ-ն էլ վրադիր. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար, ազատամարտիկ ժիրայր ՍԷֆիլյանն օրեր առաջ հայտարարել էր, թե չեն համագործակցելու մարտի 1-ի մեղսակից ուժերի հետ:

«Համագործակցելուն կլինի միայն Նիկոլ Փաշինյանի հետ» ,- մանրամասնել Էր Ժիրայր Սեֆիլյանը:Համագործակցությունը պետք է լինի Հայաստանում գործող ռեժիմի հեռացման համար: Սակայն, ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունից աոաջ, «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարել էր, որ պետք է սկսել է շփումներ հաստատել այլ քաղաքական ուժերի հետ:

Այդ թվում՝ նաեւ այն ուժերի, որոնց հետ նախկինում այնքան Էլ լավ հարաբերությունների մեջ չէր. խոսքը ՀԱԿ-ի եւ «Հայազն» կուսակցության մասին է: «Իրավունքը» ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ՀԽ-ի հետ՝ իշխանափոխության գործընթացի նպատակով:

«Մենք կողմ ենք բոլոր տեսակի համագործակցությանը, բոլոր այն ուժերի հետ, որոնք նպաստում են իշխանափոխությանը»,- հակիրճ պատասխանեց Արամ Մանուկյանը: Այն, որ ՀԱԿ-ը իշխանափոխություն բառը լսելիս՝ պատրաստ է բոլորի հետ համագործակցել, անգամ սատանայի, նորություն չէ, բայց «Հիմնադիր խորհրդարանը», կարծես թե, կողմնորոշվելու խնդիր ունի՝ համագործակցել միայն Նիկոլ Փաշինյանի հե՞տ, թե ՀԱԿ-ի հետ եւս համագործակցություն հնարավոր Է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ