09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

74 հազար գործազուրկ.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներով, Հայաստանում կտրուկ աճել է գործազրկության նույնիսկ պաշտոնական ցուցանիշը: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազուրկների թիվը աճել է միջինը 21 տոկոսով: Այսպես հունվարին գործազուրկների թվի աճը, անցած տարվա հունվարի համեմատ, կազմել է՚` 19.5 տոկոս, փետրվարին՝ 21.2 տոկոս, մարտին 20.7տոկոս, ապրիլին 21.7 տոկոս:

Գործազուրկների պաշտոնապես գրանցված թիվը Հայաստանում ապրիլի դրությամբ կազմել է ավելի քան 74 հազար մարդ: Այս ֆոնին՝ հատկապես ուշագրավ է նույն այդ ԱՎԾ-ի երեկվա մեկ այլ հրապարակում: Ըստ այդմ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 2 տոկոս: Սա նոնսենս է՝ չի կարող երկրում 21 տոկոսով աճել գործազրկությունը, բայց տնտեսությունը գրանցի 2.2 տոկոս աճ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ