16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Էլի դատի են տվել.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Երբ Ներսես Նազարյանն ազատվեց Երևանի ոստիկանապետի պաշտոնից, տարբեր ընկերություններ, «ատամները սրած», հարձակվեցին նրա որդուն պատկանող ընկերության վրա:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ 2015թ մարտի 25-ին Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ն դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Նազարյանի ընկերությունից պահանջելով բռնագանձել 12 միլիոն 741 հազար դրամ:

Բացի այդ՝ 2015թ ապրիլի 9-ին «Արտֆուդ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Արմեն Նազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել ։ Այս գործով դատավոր Հովիկ Շահնազարյանն էլ, բնականաբար, բավարարել է միջնորդությունը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ