30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հ1-ի հերթական խայտառակությունը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Հայաստանն սկսեց մասնակցել «Եվրատեսիլին» 2006 թվականից: Այն ժամանակ Հանրային հեռուստատեսության եւ ռադիո­յի խորհրդի նախագահն Ալիկ Հարությունյանն էր, եւ Հայա­ստանի անդամակցությունը Եվրոպական հեռարձակողների միությանը, նաեւ երգի եվրոպա­կան մրցույթին նա համարում էր իր հաղթանակներից մեկը: Նա շոումենի համբավ չունի, ինչպես խորհրդի ներկայիս նախագահը, նա ոչ այնքան գլամուր, որքան գրա­գետ եւ ինտելիգենտ մարդ է, այժմ էլ Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ դեսպանն Է:

Ավելի շատ «Կուլտուրա» ալիքն էր նայում, սակայն, որպես հեռուստատեսության ղեկավար, շեշտը դնում էր հենց շոուի, հա­մերգի եւ սերիալների վրա’ համարելով, որ հենց դա է պետք հայերին: Իհարկե, «Եվրատեսիլիին» Ալիկ Հարությունյանն ավելի քան լուրջ էր վերաբերվում:

Ադրեի Without Your Love երգը Հ1-ի եթերում հնչում էր ամեն կես ժամը մեկ: Բոլոր հաղորդավարներն ու լրագրողները լծված էին նրան գովազդելուն: Անդրեն առավոտից երեկո Հ1-ի եթերում էր եւ արդեն հասցրել էր հոգնեցնել:

Բայց նրա դեմ խոսելը, երգի հեղինակ Արմեն Մարտիրոսյանին քննադատելը համարվում Էր ազգային դավաճանության պես մի բան: Երբ Անդրեն 8-րդ հորիզոնականը գրավեց’ հավաքելով 129 միավոր, բոլորս անկեղծ վիրավորած էինք, եւ անդրեապաշտ կրքերը երկար ժամանակ եռում էին փողոցներում»,- գրում է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ