07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծննդաբերել էլ չեն թողնում. Ժամանակ

Ժամանակը գրում է, որ նախօրեին առավոտյան Աբովյանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցը զանգահարել է Մարգարյան ծննդատանը ծննդաբերել պատրաստվող Աբովյանի գրադարանավարուհուն՝ Սոսե Բարսեղյանին, եւ հրամայել 1 ժամվա ընթացքում գրադարանի բանալիները տանել Աբովյան եւ հանձնել մշակույթի բաժնին: Աղջկա հայրը՝ Ժորա Բարսեղյանը, այս մասին թերթին տեղեկացնելուց հետո ասել է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նույն […]

Հուզիչ նամակ Ծառուկյանին. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքա­պետ Կարո Իսրայեսանը բա­վականին նեղացած է Գագիկ Ծառուկյանից: Նա երեկ «Ժամանակ»-ին հայտնել է, որ օրերս մկրատով կտրել է 15 տարի շարունակ իրենց տան պատից կախված իր ու Ծառուկյանի համատեղ լուսանկարը: Ծառուկյանի պատկերով հատվածը դրել է ծրարի մեջ ու մի շատ հուզիչ նամակի հետ պատրաստվում է ուղարկել նրան: Իսկ նամա­կում քաղաքապետի թեկնա­ծուն […]

Մեծ շանսեր ունի. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է, որ մայիսի 31-ին Արտաշատում կօծվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցվող եկեղեցին: Կառավարության երեկվա նիստի ավարտին Աբրահամյանն իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու այդ արարողությանը: Եկեղեցու կառուցումը սկսվել Է2003թ.-ի մայիսի 25-ից եւ փաստորեն ընթանում էր արդեն 12 տարի: Ուշագրավ է որ եկեղեցին, «շատ պատահականորենե, կոչվում է Սուրբ Հովհաննես, ինչպիսի «պատահականությամբ» էլ Սուրբ Հովհաննես […]

Խաղեր են տալիս՝ ինչ պատահեց դոլարին. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը անդրադառնում է ֆինանսական շուկային՝ նշելով. երեկ ՀՀ ֆոնդային բոր-սայում եւ ընդհանրապես արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժեւորվել է: Եթե վերջին օրերին մեկ դոլարի գինը 482-484 դրամի միջակայքում էր, ապա երեկ մեկ դոլարը բորսայում արժեցել է ընդամենը 475.5 դրամ: Թե ո՞րն է վերջին շրջանում սահուն արժեզրկվող դրամի՝ մեկ օրվա ընթացքում կտրուկ արժեւորվելու պատճառը՝ պարզ կդառնա […]

Զինված ուժերում դիզվառելիքի հափշտակության մի ամբողջ շղթա է բացահայտվել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ օրերս ՀՀ զինված ուժերում դիզվառելիքի հափշտակության մի ամբողջ շղթա է բացահայտվել, խոսքը մի քանի տասնյակ տոննայի մասին է: «Մեր տեղեկություններով՝ այս գործով արդեն իսկ շուրջ 10 հոգու մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ կան ինչպես դիվիզիոնի, այնպես էլ զորամասի հրամանատարներ, զորամասի նյութական ապահովման բաժնի աշխատակիցներ, նույնիսկ համայնքի ղեկավար»,–գրում է թերթը։  […]

Նախազգուշացրե՞լ են. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ երեկոյան Սյունիքի մարզից լուր ստացվեց այն մասին, որ անհայտ անձինք Կապան-Գորիս ճանապարհին կրակ են բացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Ավտոմեքենայի մեջ եղել են մարզպետը, նրա օգնականը և վարորդը, ոչ ոք չի տուժել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնչել է 20-25 կրակոց: Հիմնական կրակոցներն ուղղված են եղել ավտոմեքենայի անիվներին և թափքին: Մեր տեղեկություններով՝ […]

Քիմ Քարդաշյանը խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ:  «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, […]

Էլցանցերում կատաստրոֆիկ վիճակ է, հովհարային անջատումներ են սպասվում. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ էլցանցերում վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է, և եթե իշխանությունները մոտակա ժամկետում չբարձրացնեն սակագինը, ապա Հայաստանը կանցնի հովհարային անջատումների՝ կրկին հայտնվելով «մութ ու ցուրտ» տարիների հորձանուտում, քանզի պարտքերն այնքան շատ են, որ համակարգի սպասարկումն ապահովել հնարավոր չէ: «Միևնույն ժամանակ, իշխանությունները լուրջ մտավախություն ունեն սոցիալական բունտից՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի շեմին, «բայց ուրիշ […]

Պատանի մարզիկը դանակահարվել է ու մահացել՝ վիրաբույժի անփութության պատճառով. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է վիրաբույժ  Վլադիմիր Ղուկասյանի գործի դատական քննությունը: 61-ամյա բժիշկը, ով, դատական ակտի համաձայն, ինքն էլ մի շարք հիվանդություններ ունի, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա, որպես բժիշկ-վիրաբույժ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք […]

Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք. Արգամ Աբրահամյան. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է, որ Արտաշատ քաղաքում երեկ պաշտոնապես մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: «Արտաշատի մշակույթի կենտրոնում Ջոնիկ Աբրահամյանը՝  Արգամ Աբրահամյանի հորեղբայրը, ով նաեւ նրա նախընտրական շտաբի պետն է, ներկայացնում էր Արգամ Աբրահամյանին որպես հանրապետականների թեկնածու գաղտնի պայմաններում մշակույթի կենտրոնի սենյակներից մեկում: «Թեև մեզ փորձում էին մշակույթի կենտրոնից դուրս հրավիրել՝ վստահեցնելով, որ նման հանդիպում չկա, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի