17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քիմ Քարդաշյանը խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ: 

«Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, որը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչև մեր օրերը՝ Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները: 

Ի դեպ, այս օրերին պատրաստվում է և առաջիկայում լույս կտեսնի նաև Մամվել Մկրտչյանի թարգմանությունների երկհատորյակը՝ բոլոր ժամանակների հայ բանաստեղծների, այդ թվում և արտերկրում ապրող, գործերի թարգմանությամբ, և հայրենի կառավարությունն այն ևս ուղարկել է «թանկագին» Քիմին»»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ