01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Էլցանցերում կատաստրոֆիկ վիճակ է, հովհարային անջատումներ են սպասվում. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ էլցանցերում վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է, և եթե իշխանությունները մոտակա ժամկետում չբարձրացնեն սակագինը, ապա Հայաստանը կանցնի հովհարային անջատումների՝ կրկին հայտնվելով «մութ ու ցուրտ» տարիների հորձանուտում, քանզի պարտքերն այնքան շատ են, որ համակարգի սպասարկումն ապահովել հնարավոր չէ:

«Միևնույն ժամանակ, իշխանությունները լուրջ մտավախություն ունեն սոցիալական բունտից՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի շեմին, «բայց ուրիշ ճար չունեն, պտի գնան թանկացման»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի դեպ, այս օրերին կրկին ակտիվացել է իշխանություններին «կոնկուրենտ» ճամբարը, որը Ռուսաստանում փորձում է ընդդեմ սահմանադրական բարեփոխումների լոբբինգ իրականացնել, հանդիպում փնտրել Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, ավելին՝ լուրեր կան, որ այդ հանդիպումը կայացել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ