Մեծ շանսեր ունի. Հայկական Ժամանակ
«Հայկական Ժամանակը» գրում է, որ մայիսի 31-ին Արտաշատում կօծվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցվող եկեղեցին: Կառավարության երեկվա նիստի ավարտին Աբրահամյանն իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու այդ արարողությանը:
Եկեղեցու կառուցումը սկսվել Է2003թ.-ի մայիսի 25-ից եւ փաստորեն ընթանում էր արդեն 12 տարի: Ուշագրավ է որ եկեղեցին, «շատ պատահականորենե, կոչվում է Սուրբ Հովհաննես, ինչպիսի «պատահականությամբ» էլ Սուրբ Հովհաննես է կոչվում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից Կողբ գյուղում կառուցված եկեղեցին:
Մի համընկում Էլ կա. եկեղեցու օծումը կատարվելու Է Արտաշատի քաղաքապետի՝ հունիսի 7-ի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ինչպես հայտնի է, Արտաշատում առաջադրվել է եւ բնականաբար՝ ընտրվելու մեծ շանսեր ունի վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը: Եկեղեցու օծումը կարգին գովազդային առիթ կարող է ծառայել Արգամի համար:
Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: