28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատանի մարզիկը դանակահարվել է ու մահացել՝ վիրաբույժի անփութության պատճառով. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է վիրաբույժ  Վլադիմիր Ղուկասյանի գործի դատական քննությունը:

61-ամյա բժիշկը, ով, դատական ակտի համաձայն, ինքն էլ մի շարք հիվանդություններ ունի, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա, որպես բժիշկ-վիրաբույժ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել, իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և անզգուշությամբ առաջացրել է հիվանդ անչափահասի՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին ծնված Դավիթ Հ.-ի մահը:

Վլադիմիր Ղուկասյանը եղել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ: Նա կալանքի տակ է 2014 թվականի օգոստոսի 26-ից:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 18-ն անց 45-ին կրծքավանդակի ծակած-կտրած վերքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս Դավիթ Հ.-ն: Եվ նրա մոտ առկա ցածր զարկերակային ճնշման, ծայրահեղ ծանր վիճակի, ծակած-կտրած վիրավորման տեղակայության և թափանցող բնույթի պայմաններում վիրաբույժը, առաջադրված մեղադրանքի համաձայն, չի իրականացրել կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ձախակողմյան ախտորոշիչ կրծքավանդակահատում և բուժական այլ միջոցառումներ, ինչի պատճառով ժամանակին չի հայտնաբերել ձախ սրտապարկի և սրտի վնասվածքները, արյունահոսության աղբյուրը, չի դադարեցրել արյունահոսությունը:

Բժշկի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, բուժօգնության ընթացքում թույլ տրված թերությունների ու բացթողումների հետևանքով, ըստ մեղադրանքի, նույն օրը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 21-ն անց 35-ին անչափահաս հիվանդը մահացել է:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողի մահվան պատճառը կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած-կտրած վիրավորումով, արյան սուր կորստով պայմանավորված ծանր աստիճանի հեմոռագիկ շոկն է եղել:

Ամբաստանյալ վիրաբույժը նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, չի ընդունել տուժողի իրավահաջորդի կողմից իրեն ներկայացված քաղհայցի պահանջը:

Դատարանում տված ցուցմունքով ամբաստանյալը հայտնել է, որ դեպքի օրվա ժամը 19-ին հիվանդանոցի հերթապահ վիրաբույժը զանգել է իրեն ու կանչել է հիվանդանոց՝ հայտնելով, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել շոկային ծանր վիճակով հիվանդ: Ինքը ժամը 19-ն անց 30-ի սահմաններում գնացել է հիվանդանոց: Այնտեղ է եղել նաև սոնոգրաֆիայի բժշկուհին, անմիջապես սկսել են հիվանդի հետազոտությունը:

Հենց սկզբից հայտնաբերվել է պլևրալ խոռոչում արյան առկայությունը:

Մինչ սոնոգրաֆիայի բժշկուհին շարունակում էր հետազոտությունը, ինքը գնացել է իր աշխատասենյակ՝ բժշկական խալաթ հագնելու, դրենաժ և պլևրովակ պատրաստելու:

Հիվանդի վիճակի մասին հարցով իրեն են մոտեցել հինգ-վեց հոգի: Ինքը բացատրել է, որ հիվանդի վիճակը շատ ծանր է, նա գտնվում է շոկային վիճակում, ճնշումը շատ ցածր է, կրծքավանդակի խոռոչում հավաքված արյուն կա, հավանական է՝ վիրահատության հարց առաջանա, հնարավոր է, որ վնասված լինեն ներքին մի շարք օրգաններ:

Ըստ ամբաստանյալի՝ հավաքվածները դժգոհել են՝ ասելով՝ դեռ պարզ չէ՝ ինչն է վնասվել, արդեն  վիրահատության անուն եք տալիս»,- գրում է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ