07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ատամները սրած. Հայկական ժամանակ

Ազգային ժողովում երեկ բոլորը և հատկապես լրագրողները մեծ անհամբերությամբ սպասում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով պետք է խորհրդարանին ներկայացնի գլխավոր դատախազության նախորդ տարվա հաշվետվությունը: Այս ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվել, և սպասվում է, որ հաշվետվության քննարկումը բուռն կանցնի: Սակայն Կոստանյանը երեկ ԱԺ-ում չի եղել, հավանաբար այսօր կգա: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մարզպետ ջան, քեզ պե՞տք ա. Հայկական ժամանակ

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները երջանիկ աստղի տակ են ծնվել: Մարզպետի կինը և երկու զավակները նախորդ տարի նկիրատվության կարգով գումար են ստացել և աշխատավարձի հետ կապ չունեցող եկամուտներ գրանցել: Մարզպետի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի միջոցները 2014-ին աճել են 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի, և 8000 եվրոյից 16 հազարի… […]

Աղվան Հովսեփյանը «հարամում» է Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարումը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե իբր իր եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի միջեւ հակասություն չկա, այլ ընդամենը աշխատանքային տարաձայնություններ են, որոնք միշտ էլ եղել են: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ մի կողմից Աղվան Հովսեփյանը «ներքին կարգով» ամեն ինչ անում է Գեւորգ […]

Թրաֆիկինգի ենթարկվելուց հետո.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտին է մոտենում Լուսինե Վարդանյանի գործի դատական քննությունը: Այս գործի ամբողջ ընթացքը՝ մինչ այժմ, կարող է խորհրդանշել, թե ինչպես է գործատուի կողմից իր խախտված իրավունքի վերականգնման՝ չվճարված աշխատավարձի ստացման համար պայքարի դուրս եկած քաղաքացին սահուն կերպով կասկածյալի, մեղադրյալի, ապա ամբաստանյալի […]

Ո՞վ է Պալաչ 2-ը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի է դարձել, որ հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված երկրորդ՝ Արթուր Գեղամի Հարությունյանը (Պալաչ-2), որը երկար ժամանակ բնակվել է Բելգիայում, և որին ըստ ամենայնին ծառուկյանական թիմն է ներքաշել ընտրապայքարի մեջ, «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի մորաքրոջ որդին է: Իսկ երեկ առաջադրված նոր թեկնածուն՝ Էդվին Թադևոսյանը, Գագիկ Ծառուկյանի ազգականն […]

Աշոտյանը ԱԱԽ քարտուղա՞ր.Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է. Տևական ժամանակ է, ինչ «անտեր» է մնացել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ինչը քաղաքական սարկազմի սիրահարներին առիթ տվեց սրամտելու, թե ազգային անվտանգությանը չորրորդական դեր հատկացնողները լավ էլ հասկացել են, որ իրենց ոչ նման խորհուրդ է պետք, ո՛չ էլ այդ խորհրդի քարտուղար: Բայց դե, ի՞նչ երկիր՝ առանց Ազգային անվտանգության խորհրդի, […]

Ի՞նչ եղավ Լյովա Խաչատրյանի ծննդյան օրը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի 60-ամյակը, բացի 2 օր ու գիշեր քեֆ անելուց և այդ ընթացքում խորոված անողներից երկուսին այրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց, նշանավորվել է նաև պարգևներով: Պարզվում է՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առթիվ» պատգամավորին պարգևատրել է «Գյուղատնտեսական նվաճումների» համար ոսկե մեդալով: Պատգամավորի […]

Իշխանությունը չի թողնի, որ Ծառուկյանը «վեր-վեր թռչի».Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է. Ասում են, թե իշխանություններն առանձնապես հակված չեն Աբովյանի քաղաքապետի ընտրությունները սկուտեղի վրա մատուցելու Ծառուկյանին, որպեսզի վերջին շատ վեր-վեր չթռչի այս խառը փուլում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ ինչ-ինչ կոնսոլիդացիոն, կուլիսային գործընթացներ են խմորվում քաղաքական դաշտում, ու մտածի, թե իր թեկնածուն, որին նաեւ ՀՀԿ-ն է պաշտպանում, հեշտ է հաղթելու: Իշխանությունը միանգամից […]

Որոշվել է, թե ինչքանով կբարձրանա հոսանքի սակագինը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունում երեկ՝ մայիսի 18-ին, վարչապետի մոտ քննարկում է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով, որին մասնակցել է նաեւ էներգետիկայի նախարարը: Նախ քննարկել են, թե ամենաքիչն ինչքան կարող են բարձրացնել էներգիայի գինը, որպեսզի դժգոհությունների ալիք չբարձրանա, բայց ՀԷՑ-երը եւս կարողանան աշխատել: Շահառուները պնդել են, թե էներգիայի գինը 6-7 դրամով բարձրացնելն անխուսափելի է՝ պայմանավորված […]

Կարապետ Գուլոյանը մխիթարման փուլում.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Չարենցավանի մի մասը շաբաթ օրը հոսանքազրկված է եղել: Ընդ որում, էլեկտրաէներգիան անջատել են առանց նախազգուշացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության հետևանքով քաղաքի թիվ 2 դպրոցում նախատեսված միջոցառումը դպրոցի տնօրենը ստիպվւսծ հետաձգել է: Նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն, իհարկե, ոչինչ չի արել՝ հավանաբար մխիթարվելով իրողությամբ, որ մարզերում առանց զգուշացման հոսանքազրկումները բավական տարածված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի