07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թրաֆիկինգի ենթարկվելուց հետո.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտին է մոտենում Լուսինե Վարդանյանի գործի դատական քննությունը:

Այս գործի ամբողջ ընթացքը՝ մինչ այժմ, կարող է խորհրդանշել, թե ինչպես է գործատուի կողմից իր խախտված իրավունքի վերականգնման՝ չվճարված աշխատավարձի ստացման համար պայքարի դուրս եկած քաղաքացին սահուն կերպով կասկածյալի, մեղադրյալի, ապա ամբաստանյալի կարգավիճակ ստանում: Չվճարված աշխատավարձի դիմաց նա գործատուին սուտ մատնելու համար քրեական հետապնդման է ենթարկվում, ու եթե դատարանն էլ նրան մեղավոր ճանաչի, ուրեմն՝ քաղաքացին քրեական պատիժ կստանա՝ գործատուի հետ ունեցած քաղաքացիական տարաձայնության ու այդ հողի վրա իր ունեցած կասկածների պատճառով:

Ի սկզբանե այս գործը աշխատանքային վեճ է եղել: Լուսինե Վարդանյանը 2014 թվականին դիմել է հանրությանն ավելի շատ՝ Աշխատանքի տեսչություն անունով հայտնի մարմնին՝ տեղեկացնելով, որ աշխատել է «Քեյ Ար Ջի ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող «BIGLEMON» ընկերությունում և 2013 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը աշխատավարձ չի ստացել: Վարդանյանը պահանջել է չվճարված աշխատավարձի վճարում և վերջնահաշվարկի կատարում:

Աշխատանքի տեսչությունը մերժել է Լ. Վարդանյանի դիմումը: «BIGLEMON» ընկերության տնօրեն Ռաֆայել Կանեցյանը հակափաստարկներ է ներկայացրել տեսչություն՝ հայտնելով, թե Լ. Վարդանյանի ամբողջ աշխատավարձն ու վերջնահաշվարկը վճարել է: Տեսչությունն արձանագրել է, որ Ռ. Կանեցյանը կատարել է իր հարկային պարտավորությունները, ուրեմն, ենթադրվել է, թե Լ. Վարդանյանի աշխատավարձը երևի նույնպես վճարվել է:

2014 թվականի մարտի 21-ին, հղում կատարելով «Ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին, «Զորավիգ» թերթում տպագրվել է «Չկա իրավական լուծում» հոդվածը՝ Լուսինե Վարդանյանի գործով Աշխատանքի տեսչության կայացրած որոշման վերաբերյալ:

«Զորավիգ» թերթի հրապարակումը վարչական շրջանի դատախազությունը քննարկման է ուղարկել վարչական շրջանի ոստիկանություն, որպեսզի ստուգվեն հրապարակման մեջ նշված հանգամանքները, և արդյունքների մասին տեղեկացվի թերթի խմբագրությունը:

Աշխատանքի տեսչությանը քաղաքացու կողմից ուղղված դիմումը չի կարող դիտվել որպես սուտ մատնություն: Լուսինե Վարդանյանը այդ տեսչությանը, ապա, տեսչության մերժողական որոշումից հետո՝ քաղաքացիական գործերով դատարանին էր դիմել՝ իր իրավունքների պաշտպանության համար:

Սակայն հանդես բերելով նախաձեռնություն՝ հետաքննչական մարմինը գտել է Լուսինե Վարդանյանին ու, ըստ Լուսինե Վարդանյանի և նրա ամուսնու, Լուսինեին համոզել են հաղորդում տալ՝ հիշյալ ընկերության կողմից աշխատավարձ չվճարելու, աշխատավարձի ցուցակներում իր ստորագրության, իր կարծիքով՝ կեղծման վերաբերյալ:

Շատ հետաքրքիր է Լ. Վարդանյանի հաղորդումը, որը նա համաձայնել է տալ 2014 թվականի ապրիլի 17-ին. «Հաղորդում եմ տալիս այն մասին, որ «BIGLEMON» ընկերությունում 2013 թվականի ամիսներին ինձ չի վճարվել աշխատավարձ, իմ կարծիքով, կեղծվել է աշխատավարձի ցուցակներում իմ ստորագրությունը: Նշված փաստի վերաբերյալ իմ պահանջը քննվում է դատարանում»:

Լուսինե Վարդանյանը ներկայումս մեղադրվում է այս հաղորդմամբ սուտ մատնություն կատարելու համար: Սուտ մատնություն հանցավոր արարքի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հաղորդում տվողը գիտակցում է, որ իր ներկայացրած տեղեկությունները կեղծ են, նա, շատ լավ իմանալով, որ տվյալ հանցավոր արարքը չի կատարվել, միտումնավոր կերպով սուտ տեղեկություն է հաղորդում իրականում չկատարված հանցավոր արարքի վերաբերյալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ