21 Մարտի, Saturday, 2026
KFC

Կարապետ Գուլոյանը մխիթարման փուլում.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Չարենցավանի մի մասը շաբաթ օրը հոսանքազրկված է եղել: Ընդ որում, էլեկտրաէներգիան անջատել են առանց նախազգուշացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության հետևանքով քաղաքի թիվ 2 դպրոցում նախատեսված միջոցառումը դպրոցի տնօրենը ստիպվւսծ հետաձգել է: Նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն, իհարկե, ոչինչ չի արել՝ հավանաբար մխիթարվելով իրողությամբ, որ մարզերում առանց զգուշացման հոսանքազրկումները բավական տարածված երևույթ են: Բայց երբ իրավիճակը դիտարկում ենք ՀԷՑ–ի ախորժակի ֆոնին, տխուր պատկեր է ստացվում:

Պատկերացնո՞ւմ եք՝ՀԵՑ-ը տարեկան միլիոնավոր և միլիարդավոր դրամներ է վատնում թանկարժեք ավտոմեքենաների, ինչ-որ տներ վարձակալելու վրա, իսկ բաշխիչ ցանցի համակարգի բարելավման և անխափան աշխատանքն ապահովելու համար գումար չունի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ