05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Մինուճարների հարցը՝ օդում. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է. «Մի քանի օր է տեղեկություններ են շրջանառվում, որ կառավարությանը օրինագիծ է ուղարկելու Ազգային ժողով, ըստ որի՝ զինակոչի տարիքի բոլոր այն տղաները, ովքեր իրենց ընտանիքի միակ արու զավակն են, ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությունից: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրականում նման օրինագիծ գոյություն չունի: […]

Հեռացրեցին. Հայկական Ժամանակ

«Հայկակամ Ժամանակ-ի տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծաոուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի եւ կաջակցի իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեն Կոտայքի մարզում բարեհաջող անցկացնելու համար: Հենց սրա դիմաց էլ Ծաոուկյանի փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, նշանակվել Է Կոտայքի մարզպետ: Սույն պայմանավորվածության շրջանակներում Էլ երեկ ՀՀԿ շարքերից հեռացվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ […]

Գործերը բուրդ են. Իրավունք

«Իրավունքը» գրում է, որ ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ այն բանից հետո, երբ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ից միայն անունն է մնացել, դա առաջացրել է ԲՀԿ-ի երիտասարդության առավել քան բուռն վրդովմունքը: «Ճիշտ է, թեեւ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը եւ մամլո խոսնակ Վահան Բաբայանը զուսպ են արտահայտվում Ջհանգիրյանի ասածի մասին, սակայն երիտասարդ ակտիվիստները ցանկություն չունեն […]

Թաքնված միլիոնատերը. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է, որ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Արմեն Ալավերդյանը յուրաքանչյուր տարի միջինը մոտ 15 հազար դոլարի չափով եկամուտներ է ստանում միայն փոխառության տոկոսներից: « Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի, միայն նախորդ տարի նրա այդպիսի «կողմնակի եկամուտը» կազմել է 6,3 մլն դրամ: Սա ոտքը ոտքին գցած աշխատած փող է, իսկ ահա տարեկան աշխատավարձով […]

Ստեփան Դեմիրճյանը նեղացել է. Իրավունք

«Իրավունքը» գրում է, որ օրերս մամուլում շրջանառվում էր, թե Աժ ՀԱԿ խմբակցության պատ­գամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը խիստ նեղացել է իր, համենայն դեպս, խորհրդարանական ընկեր, Աժ ՀԱԿ խմբակցության պատգա­մավոր Գագիկ Ջհանգիրյանից: «Տեղեկությունների իսկու­թյունը պարզելու համար «Իրավունքը» փորձեց կապ հաստատել պարոն Դեմիրճյանի հետ, սակայն ապարդյուն: Թեպետ սա բոլորովին էլ նորություն չէր քանի որ Ազգային ժողովում Ս. […]

Կազինոներ՝ «Երեւան սիթի»-ում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Աժ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել: Բոլորովին վերջերս նրան պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք կոչվում են «էլլոտո»: Ապարատներն աշխատում են գումարով ինչպես նաև հայերեն մենյուով: Իսկ գումարը սկսում է 1000 դրամից, կոպեկների ներբեռնման տեղ չկա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ: «Ժամանակի» […]

Ուսանողների թիվը խիստ նվազել է. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623:  «Համեմատության համար նշենք, որ անցած՝2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Այսինքն՝ վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով:  Ակնհայտ է, որ այս փաստը […]

Շերիֆը վերադարձել է Հայաստան և որպես ԲՀԿ-ական սկսել է ակտիվ գործունեություն ծավալել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), որը մոտ մեկ տարի առաջ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատգամավորի մանդատից և մեկնեց արտերկիր՝ բուժվելու, վերադարձել է: «Ավելին՝ Հայաստանում նա՝ որպես ԲՀԿ-ական, սկսել է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել: Գրիգոր Գրիգորյանի կուսակցական գործունեության վերաբերյալ ԲՀԿ նախագահ Նաիրա […]

ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին փաստաթուղթ կստորագրվի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ դիվանագիտական իրենց աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մայիսի 21-22-ին կմասնակցի Ռիգայի ԵՄ–Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին: «Տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, դեռ չկա: Ս.Սարգսյանի մամուլի խոսնակը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե Ս.Սարգսյանի աշխատանքային […]

Սամվել Կարապետյանը կգնի ՀԷՑ–ը միայն էլեկտրաէներգիայի թանկացումից հետո. Չորրորդ իշխանություն

 «Չորրորդ իշխանությունը» գրում է, որ իրենց տեղեկությունննրով՝ ՌԴ-ում խոշոր գործարար Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարության բանակցությունների վերջին փուլում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Կարապետյանը կմտածի գործարքի մասին միայն այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի թանկացման գործընթացը կազմակերպվի մինչև ընկերության վաճառքը: «Այսինքն՝ հին սեփականատերը պետք է կատարի վերջին վատությունն ու հեռանա, իսկ նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի