05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դատախազությանը «խայտառակած» աշխատակցին ազատեցին աշխատանքից. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին պաշտոնանկ են արել:

«Մեր տեղեկություններով՝ նա գնացել է արձակուրդ, որից չի վերադառնա: Դա պաշտոնապես կձևակերպվի ավանդական ձևով՝ սեփական դիմումի համաձայն: Թե ով կփոխարինի նրան, առայժմ հայտնի չէ, բաժնի դատախազներից մեկն այժմ ժամանակավոր պաշտոնակատար է: Ինչ վերաբերում է Ն. Հարությունյանին, ապա նրա պաշտոնանկությունը վաղուց էր սպասվում: Հիշեցնենք, որ Հարությունյանը 2 անգամ մասնակցել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին: Առաջին անգամ ընդգրկվել է մրցույթում հաղթած անձանց ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը մերժել էր ցուցակը՝ տալով բացասական եզրակացություն:

Ասում են՝ պատճառը հենց Նելլիկ Հարությունյանն է եղել, ով չի բավարարել «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Առաջին մրցույթի ժամանակ Նելլիկ Հարությունյանի պատասխանները թույլ էին, միավորները՝ ցածր, բայց նա ընդգրկվել էր ցուցակում՝ գենդերային հավասարությունն ապահովելու համար: Հայաստանից ներկայացված ցուցակը մերժվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու պետք է գենդերային ֆոնի վրա բարձր միավորներ հավաքած տղամարդ թեկնածուն իր տեղը զիջի կնոջը: Սակայն դատախազության բաժնի պետը երկրորդ անգամ ևս մասնակցեց ՄԻԵԴ հայաստանյան մրցույթին, այս անգամ չընդգրկվեց ցուցակում՝ տեղը զիջելով վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Փաստորեն, Կոստանյանը հիշաչար է, չներեց դատախազությանը «խայտառակած» Նելլիկ Հարությունյանին և որոշ ժամանակ անց նրան ազատեց աշխատանքից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ