05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արգելված տեղով փողոցը հատողի պատճառով մեքենան բախվել է ծառին. մահացել է վարորդի կողքին նստած նրա կինը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ որոշում կայացվեց Նվարդ Ա.-ի գործով:

30-ամյա Նվարդը դատարան էր եկել մոր ուղեկցությամբ: Մայրը ճանաչվել է նրա օրինական ներկայացուցիչ:

Նվարդը, որպես հետիոտն, 2013 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում արագ վազքով հայտնվել է մայրաքաղաքի Մարգարյան փողոցի կենտրոնում ու փորձել է հետիոտնի համար չնախատեսված տեղով՝ ճանապարհի կենտրոնից հատել փողոցը՝ ցանկանալով գնալ դեպի Հալաբյան փողոց:

Խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները՝ հետիոտն Նվարդը խոչընդոտ է ստեղծել այդ պահին Մարգարյան փողոցով անցնող Դավիթ Ս.-ի  ավտոմեքենայի ընթացքի համար:

Վարորդը, տեխնիկական հնարավորություն չունենալով կանխել վրաերթը, այնուամենայնիվ, փորձել է փոխել մեքենայի ընթացքի ուղղությունը:

Մեքենան թեթևակի հարվածել է կարգախախտ հետիոտնին՝ նրա արմունկի և սրունքի մասերում պատճառվել են արյունազեղումներ, որոնք դասվում են առողջության թեթև վնասի շարքին:

Այնուհետև Դավիթի մեքենան ընդհարվել է կանաչապատ հատվածում գտնվող ծառին, որի հետևանքով մեքենայի ուղևորը՝ վարորդի կինը՝ Սիրանուշ Բ.-ն, մահացել է:

Այսպիսով, ամեն գնով փորձելով վրաերթի չենթարկել հանկարծակի փողոցի մեջտեղում հայտնված հետիոտնին՝ վարորդը չի կարողացել կանխել մեքենայի բախումը ծառին, ու անզգուշաբար մահ է պատճառվել վարորդի կողքին նստած կնոջը:

Փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ կատարված վրաերթի ու վթարի համար վարորդը մեղք չունի: Նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ամբողջ մեղքը եղել է հետիոտնինը: Նրան է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 247 հոդվածի 2-րդ մասով:

Երբ դեպքի վայրում ճանապարհային ոստիկանը վթարի պատճառ դարձած 30-ամյա հետիոտնին առաջարկել է ստորագրել կազմված արձանագրությունը, կինը հայտարարել է, թե… գրել չգիտի…»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝  1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ