17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Որոշվել է, թե ինչքանով կբարձրանա հոսանքի սակագինը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Կառավարությունում երեկ՝ մայիսի 18-ին, վարչապետի մոտ քննարկում է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով, որին մասնակցել է նաեւ էներգետիկայի նախարարը: Նախ քննարկել են, թե ամենաքիչն ինչքան կարող են բարձրացնել էներգիայի գինը, որպեսզի դժգոհությունների ալիք չբարձրանա, բայց ՀԷՑ-երը եւս կարողանան աշխատել:

Շահառուները պնդել են, թե էներգիայի գինը 6-7 դրամով բարձրացնելն անխուսափելի է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ դոլար-դրամ հարաբերակցությամբ, դրանից այն կողմ չեն կարող զիջել: Եվ որոշում է կայացվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6-7 դրամով:

Նախապես հայտարարվել է, թե էներգիայի գինը կարող է բարձրանալ 17 դրամով, այժմ կանգ են առել 6-7 դրամի վրա՝ հույս ունենալով, որ բողոքի ալիք չի բարձրանա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ