15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խաղեր են տալիս՝ ինչ պատահեց դոլարին. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը անդրադառնում է ֆինանսական շուկային՝ նշելով. երեկ ՀՀ ֆոնդային բոր-սայում եւ ընդհանրապես արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժեւորվել է: Եթե վերջին օրերին մեկ դոլարի գինը 482-484 դրամի միջակայքում էր, ապա երեկ մեկ դոլարը բորսայում արժեցել է ընդամենը 475.5 դրամ:

Թե ո՞րն է վերջին շրջանում սահուն արժեզրկվող դրամի՝ մեկ օրվա ընթացքում կտրուկ արժեւորվելու պատճառը՝ պարզ կդառնա առաջիկայում: Սակայն դրամի փոխարժեքի վրա «փող աշխատելու» իդեալական տարբերակը կտրուկ տատանումներն են՝ անկախ, թե որ ուղղությամբ են դրանք տեղի ունենում՝ արժեզրկմա՞ն, թե արժեւորման:

Անցած տարվա դեկտեմբերին, երբ փոխարժեքը կտրուկ տատանվեց, մարդկանց որոշակի խումբ դրանից մեծ օգուտներ քաղեց, իսկ բնակչության մի ստվար հատվածի մոտ եկամուտները նվազեցին: Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս հորդորեց ՀՀ կենտրոնական բանկին՝ թույլ չտալ դրամի արժեւորում եւ օգտվելով սեզոնային գործոններից՝ շուկայից դոլար գնել եւ համալրել արտաքին պահուստները, որոնք հասել են նվազագույն մակարդակի:

Բայց ինչպես ցույց են տալիս երեկվա իրադարձությունները, ԿԲ-ն նույնիսկ փորձ չի արել շուկայից էժան դոլար գնել ու համալրել իր իսկ կողմից վերջին ամիսներին փոշիացրած արտաքին պահուստները: Թերեւս, ոմանց համար շատ ձեռնտու է դրամի փոխարժեքի կտրուկ տատանումը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ