05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Իրեն ահավոր մենակ է զգում. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Բավականին հետաքրքիր լուրեր են գա­լիս արմատական ընդդիմադիրների կուլիսներից: Այսպես, պարզվում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ իրեն ահավոր մե­նակ է զգում:

Սի կողմից’ Հակոբյան Ռուբրիկը ու Մարտիրոսյան Արմենը ձգտում են կուսակցությունը ներքաշել «կառուցողա­կան ընդդիմության» դաշտ, մյուս կողմից’ Զարուհի Փոստանջյանը եւ երիտասար­դական թեւի մի մասը ձգտում են միանալ «Հիմնադիր խորհրդարանին» եւ մասնակ­ցել տարատեսակ սուր ակցիաների: Իսկ երիտասարդ կուսակիցների մեկ ուրիշ խումբ Րւսֆֆիի գլխին դարձել է իսկական գլխացավանք, քանզի ակտիվորեն ներ­քաշված են համասեռամոլության պաշտպանության մեջ, եւ առաջնորդը, ամերի­կյան դաստիարակություն ստացած լինե­լով հանդերձ, վախենում է դրանց պատ­ճառով լրիվ խայտառակ լինել:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, ապա մեր աղբյուրի վկայությամբ’ վերջինս շատ ակտիվ բանակցություննե­րի մեջ է ժիրայր ՍԷֆիլյանի հետ, քանզի ուզում է մասնակցել «Հիմնադիր խորհր­դարանի» պայքարին, սակայն շատ բարձր կարգավիճակով: Նա ուզում է Սէֆիլյանին գրեթե հավասար կարգավի­ճակ, սակայն «Հիմնադիր խորհրդարա­նում» քիչ չեն ամբիցիոզ մարդիկ, ում այդ­քան էլ դուր չեն գալիս Փոստանջյանի հա­վակնությունները:

Ինչեւէ, այս պահին հա­վանականությունը 50/50 է, որ մայիսի 30- ի հանրահավաքին Զարուհի Փոստան­ջյանը հարթակում կանգնած է լինելու ժի­րայր ՍԷֆիլյանի կողքին»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ