17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կադիլակ Սերոժի տարածքը կմնա՞ «Ազատամարտիկների դաշինք»-ի տնօրինության տակ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի շահերը սպասարկելու համար ձևավորված «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում կազմակերպության անդամները պետք է որոշեն իրենց հետագա անելիքները: ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» և քաղաքականությունից դուրս գալուց հետո  ազատամարտիկները մնացել են անորոշության մեջ և չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները:

Ազատամարտիկներն իրենց գործունեությունը ծավալում են «Հայրենիք» կինոթատրոնի առաջին հարկում, որը պատկանում է Երևանի Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ): Երեկ «ժողովուրդ»-ը փորձել է Ս. Հովհաննիսյանից պարզել՝ արդյոք տարածքը շարունակելու է մնալ ազատամարտիկների տնօրինության տակ:

«Այդ տարածքը մենք տվել ենք վարձակալության, ու ես տեղյակ չեմ, թե այժմ այդտեղ ինչ կազմակերպություն է աշխատում»,- պատասխանել է Վիեննայում գտնվող Սարգիս Հովհաննիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ