26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Արտակարգ միջադեպ Բագրատաշենի անցակետում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ իրենց հավաստի տեղեկություններով՝ նախօրեի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի սահմանակետում: «Մաքսային աշխատակիցները և զննության համար կանգնեցված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճել են միմյանց հետ: Բանը հասել է փոխադարձ հայհոյանքների ու քաշքշուկի, նաև՝ հարվածների: Կողմերին հաջողվել է բաժանել ոստիկանների միջամտությունից հետո: Վիճաբանության մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի […]

Բաց կթողնեն. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ վաղը երեկոյան լրանում է նախօրեին ձերբակալված, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանի ձերբակալման 72 ժամը, երբ իրավապահ մարմինները պետք է որոշում կայացնեն նրա խափանման միջոցի վերաբերյալ: «Մեր աղբյուրները հայտնում են, որ 73-ամյա Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այդուամենայնիվ, չի ընդունվի՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը, սեռը եւ առողջական վատ […]

Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին կարճվելու է Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված քրեական գործը: «Կարճման որոշման հիմքում դրվելու է իրադրության փոփոխության պատճառաբանությունը: Սեֆիլյանենց մեղադրում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Բայց գործը կարճվելու է, քանի որ նշված արարքը «այլևս վտանգավոր չէ հանրության համար»,- […]

Թմրամոլ կանանց թվի աճ . Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «XXI դարի համաշխարհային հիմնախնդրի՝ թմրամոլության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության  դեմ պայքարի հիմնական ուղղություններն այսօր ձեռք են բերել հատուկ նշանակություն: Այս հիմնախնդրով զբաղվող տարրեր երկրների բազմաթիվ գիտնական-հետազոտողներ գտնում են, որ վերջին տասնամյակում երիտասարդության շրջանում թմրամոլությամբ հիվանդների թիվը մեծացել է տա­սից ավելի անգամ: Ամեն տարի ամրողշ աշխարհում շուրշ 210 միլիոն մարդ օգտա­գործում է […]

Ծնկի տակ ոսկոր չկա, Գայանեն ցավից բղավում է.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. Գայանեի հարևանները մշտապես բողոքում են, որ նրա տանից բարձր լացի ձայն է գալիս, իսկ մյուս սրտացավ հարևաններն էլ նրա տան դուռը հաճախ փակ են տեսնում ու միայն ժամեր հետո նրան գտնում են անգիտակից վիճակում՝ հատակին ընկած: Գայանեն վատառողջ է ու իր երկու աղջիկներին չի կարողանում անհոգ կյանքով ապահովել: 2005թ. Գայանեի […]

Չորս միլիարդ. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀ արտաքին պետական պարտքը ընդհուպ մոտեցել է 4 մլրդ դոլարի սահմանին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցի համաձայն, մարտի 31-ի դրությամբ մեր արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 925 մլն դոլար: Դրանից մոտ 3.5 միլիարդ դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, 431 միլիոն դոլարը՝ ՀՀ կենտրոնական բանկինը: Մանրամասները՝ թերթի այսօրվա […]

Ի՞նչ է եղել Ալրաղացի Լյովիկին. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախկին թիմակից, նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, պատկանող «Ախ Թամար» ռեստորանը որոշ ժամանակ առաջ փակվել է: Հիշեցնենք, որ ռեստորանը գտնվում է Սևանում, և վերջին տարիներին այն վերաբացվեց Ալրաղացի Լյովի ջանքերով:  Նկատենք, որ ռեստորանին կից գործում է հյուրանոցային համալիր և զվարճանքի կենտրոն, որտեղ պարում էին դրսից […]

Սա էլ կդառնա՞ Քոչարյաններինը.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. Շաբաթներ առաջ մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ցանկանամ է գնել (կամ արդեն գնել է) Congress հյուրանոցը։ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս կապակցությամբ մարտի վերջին ասել էր, որ «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը» բանակցություններ է վարում «Կոնգրես» հյուրանոցը գնելու ուղղությամբ, ապա ավելացրել է, թե […]

Առանց Սերժ Սարգսյանի.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Երկրապահ կամավորական միությունում նախապատրաստվում են առաջիկա տոնին: Գեներալ Մանվելը ծանր հիվանդությունը հաղթահարելուց հետո որոշել է Երկրապահի օրը՝ մայիսի 8-ը, մի այլ շուքով նշել, մի քանի ֆրոնտներով՝ ԵԿՄ-ից սկսել, Եռաբլուրում կանգառ անել և եզրափակել Էջմիածնի մայր տաճարում, որտեղ օրվա խորհրդով պատարագ կմատուցվի:  Օրվա միջոցառումը, անշուշտ, լինելու է ԵԿՄ գրասենյակի բակում խաչքարերի պուրակի […]

Սպանվել է Նանարի պատճառով.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Հրանտ Ալոյանի գործի դատական քննությունը: Հրանտը կալանքի տակ է 2011 թվականի դեկտեմբերի 28-ից: Այն ժամանակ նա 25 տարեկան էր: Սկզբնապես Հրանտ Ալոյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի