08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Արդարադատության նախարարի պաշտոնի համար նոր հավակնորդ է հայտնվել. Հրապարակ

«Հրապարակի» տեղեկություններով՝ Արդարադատության նախարարի պաշտոնի հավակնորդների թիվն ավելանում է: Շրջանառվում է նաև ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսայի՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունը: Ամենահետաքրքիրն այն է, որ երեկ այս անունը միանգամից սկսեց շրջանառվել, ըստ որում՝ լրիվ տարբեր օղակներում, լրիվ տարբեր մարդկանց կողմից: Ի դեպ, պատահականություն էր թե զուգադիպություն, բայց երեկ Սամվել Ալեքսանյանն այցելել էր կառավարություն՝ […]

Ինչու Գորիկ Հակոբյանը «հուսահատ պոռթկում» ունեցավ. Հայկական ժամանակ

Ինչո՞ւ հանկարծ Գորիկ Հակոբյանը որոշեց ելույթ ունենալ նիստի ժամանակ: Կառավարության «Հայկական ժամանակի» աղբյուրներից ստացված տեղեկատվությունը լույս է սփռում այս պատմության վրա: Ըստ այդ տեղեկությունների, վերջին ամիսներին ԱԱԾ-ն որոշ ուսումնասիրություններ է կատարել հասարակության մեջ առկա տրամադրությունների, արտագաղթի, աղքատության, զորակոչի և այլ հարցերի շուրջ ու բավականին վտանգավոր պատկեր ստացել: Այս մասին ԱԱԾ-ն մի քանի ոչ հրապարակային զեկուցագրեր […]

Սերժ Սարգսյանը նախարարների նկատմամբ ընդգծված «սառնություն» է դրսևորում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ ընդգծված սառնություն է դրսևորում` չթաքցնելով, որ առկա իրավիճակից դժգոհ է: Ամենաուշագրավն այն է, որ նա սկսել է դժգոհել անգամ այնպիսի նախարարներից, որոնք սովորաբար նրա «սիրելիների» համարում են ունեցել: Նախարարները մասնավոր զրույցներում սրտնեղում են, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հանդիպումների ժամանակ նախարարներին մի տեսակ չնկատելու է տալիս […]

Ինչո՞ւ քանաքեռցի Տույը ձերբակալվեց հիմա և ի՞նչ «զակազ» խափանվեց. «Ժողովուրդ»

Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ: Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է այս տարվա մարտի 4-ին սպանված քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից: Վերջինիս սպանությունից հետո քրեական աշխարհում լուրեր էին շրջանառվում այն […]

Սևանում կինը նկարահանել ու տարածել է իր ու երիտասարդ սիրեկանի սեռական հարաբերությունը. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մկրտիչ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ: 28-ամյա Մկրտիչը մինչև 14 տարեկան 3 երեխաների հայր է: Ընդ որում՝ 2 երեխաները՝ 11 և 10 տարեկան, նրա օրինական կնոջից են, իսկ կրտսեր երեխան՝ 2 տարեկան 6 ամսական, նրա հետ արտաամուսնական կապի […]

Նոր Սահմանադրության աբսուրն ու ողջունելի կետը. Ժամանակ

Ներկայացնում ենք «Ժամանակի» վերլուծությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ: Սահմանադրության նոր նախագիծը կարծես թե պատրաստ է, և մոտավորապես հայտնի է, թե ինչ է այն իրենից ներկայացնում:Սկսենք նրանից, որ Հայաստանում կառավարման կարգը իսկապես փոխվում է, և ըստ նոր Սահմանադրության՝ Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն: Հայաստանում այլևս չեն լինելու նախագահի ուղղակի ընտրություններ, քանի որ նախագահը ընտրվելու […]

ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են՝ «գիտեք Գագոն ինչքան չարչարվեց…». Հրապարակ

ԲՀԿ-ում ուրախ են, որ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը հեռանում են և նոր կուսակցություն են հիմնում: Կամ գոնե այդպես են ներկայացնում։ Օրերս ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են քաղաքի օբյեկտներից մեկում՝ քննարկել տարբեր հարցեր: Անդրադառնալով վերջիններիս ԲՀԿ-ից հեռանալուն՝ ասել են, որ ուրախ են՝ այսուհետ իրենց չեն կապի ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ 2008թ․ մարտի 1-ի արյունահեղության […]

Բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, թողեք ապրենք, էլի. Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.  «Չնայած երեկ խոսում էին, որ արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կձգձգվի, կհրապարակվեն Սահմանադրության բոլոր գլուխները, ապա կձևավորվի կոալիցիա, և ՀՅԴ-ն կստանա պորտֆելներ, այդ թվում՝ արդարադատության նախարարի, որի առնչությամբ էլ տրվում է Արծվիկ Մինասյանի անունը, սակայն Արմեն Ռուստամյանը մեզ ասաց. «Սաղ սուտ է` կեղծիք, բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, […]

14 միլիոնատեր՝ ՀՀ ԱԺ-ում. 168 ժամ

2014 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ–ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը։ 2014–ի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30.37մլն դոլար և 26.3 մլն եվրո։ Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում […]

Դրամը կրկին իջնում է, որքան կտևի սա. Հայկական ժամանակ

Շաբաթներ տևած կայունությունից հետո հայկական դրամը կրկին արժեզրկման դրսևորումներ է ցույց տալիս։ Երեկ Հայաստանի ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը հասել է 479 դրամ 50 լումայի։ Նախօրեին մեկ դոլարն արժեր 479 դրամ։ Սա այն դեպքում, երբ մի քանի օր բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, իսկ անցած շաբաթ մեկ դոլարի դոլարի գինը 475 դրամի շրջակայքում էր։ Սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի