04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանյե Ուեսթի և Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի միջև.Առավոտ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

 «Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանե Ուեսթի, Հանրապետության հրապարակում SOAD-ի և Բաղրամյան պողոտայում սակագնի թանկացման դեմ բողոքի, այսպես ասած, «առաջին փուլի» միջև: Շատերը, բնականաբար, կասեն, որ առաջին երկուսը «մշակութային» իրադարձություններ են, իսկ երրորդը՝ «քաղաքական»: Միգուցե զուտ «քաղաքագիտական» առումով դա այդպես է: Բայց ես, այնուամենայնիվ, որոշակի զուգահեռներ տեսնում եմ՝ այն առումով, որ երեք դեպքերում էլ գլխավոր դերակատարը երիտասարդությունն էր, որը հաստատեց իր ազատ, անկաշկանդ լինելու իրավունքը, ինչպես նաև այն, որ մեր երկրի մայրաքաղաքը, նրա փողոցներն ու այգիները, ինչպես և ամբողջ երկիրը պատկանում են հենց իրեն:

Ինձ թվում է՝ այդ դրական միտումները չի հաջողվում զարգացնել այնպես, որ այդ տեսակի երիտասարդները դառնան կայուն գործոն մեր հասարակական կյանքում: Բաղրամյան փողոցում գիշերը «Let it be» երգողներին փոխարինում են շատ ավելի «քյարթու» հայացքներով երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ մարդիկ: Իրենց տեր զգացող պատանիների տեղը հայտնվում են «քաղաքական ակտիվիստներ», որոնք կրկնում են մեծահասակ կուսակցականների մաշված կարգախոսները և դրանով նմանվում են կրծքանշաններով «զինված» իրենց «երիտ-ՀՀԿ-ական» հասակակիցներին: Ծայրահեղություններն ինչ-որ տեղ միանում են:

Բայց նշված իրադարձությունները, ինչպես նաև «Դեմ եմ» և մի շարք այլ շարժումները ցույց տվեցին, որ մենք ունենք նաև այլ երիտասարդություն, որը ժամանակ առ ժամանակ երևում է, հետո նորից «թաքնվում»,-ասվում է խմբագրականում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ