18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բռնաբարությունից մինչեւ մանկական ճամբար.Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«Օրերս «Իրավունքը» ահազանգ ստացավ Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, ըստ որի՝ հուլիսի 8-ինհանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց իրենց հիմնադրամի 89 երեխաները 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»:

Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե հաշվի չառնենք, որ հիմնադրամի տնօրենն է նախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկերյանը, ով վեչջին բանտարկությունից դուրս գալուց հետո՝ 2005-ին որոշում է ստեղծել կալանավայրերից վերադարձածների եւ նրանց ընտանիքների օգնության «Հուսո առագաստ» ՀԿ-ն:

Բռնաբարությունից մինչեւ մանկական ճամբար

Կոշկերյանը 17 տարի անցկացրել է վանդակաճաղերից այն կողմ՝ խմբակային բռնաբարության, սպանության մասնակցության համար եւ այլն. 6 պատժաժամկետ: Նա, ի դեպ, ժամանակին Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի բաժնի ուսանող է եղել եւ իր անցյալի ու բարեգործական ներկայի մասին մոտ մեկ  Henaran.am-ի թղթակցի հետ   զրույցում ասել է. «Չորրորդ կուրսի ուսանող էի, չհասկացանք՝ բռնաբարություն խմբակային, զուգորդված սպանությամբ: Կյանք է, չեմ արդարանում, բայց խորտակվեցի… Հիմա ուզում եմ օգնեմ էն երեխեքին, որոնք կանգնած են հանցագործության շեմին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ