10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նոր բացահայտում Պերմյակովի գործում.չի սպանե՞լ. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանությունից ամիսներ անց դեռ առաջ են գալիս սպանության պատճառների հետ կապված վարկածներ, որոնք, ըստ Ավետիսյանների հարազատների, նպատակ ունեն ոչ միայն խճճելու ամեն ինչ։ Օրերին էլ սկսել է շրշանառվել վարկած, ըստ որի՝ բարձրաստիճան մի զինվորական պատմել է, որ երբ Երազգավորս գյուղի մոտակայքում հայտնաբերել են դեպի Թուրքիա […]

ՀԾԿՀ-ն խորհրդատվության կարիք ունի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ցանկանում է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ընկերություն վարձել: Կարևորն այն է, թե ի՞նչ հարցերի շուրջ է ցանկանում խորհրդատվություն ստանալ հանձնաժողովը: Ուսումնասիրելով այդ հարցերը՝ կարելի է հանգել եզրակացության, որ հանձնաժողովը ընդհանրապես մտադիր չէ վերլուծել, թե ի՞նչ է տեղի ունեցել էներգահամակարգում անցած տարիներին, […]

Դատավորին ընտրում է համակարգիչը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Արդեն մեկ տարուց ավել է՝ Երևանի դատարանների նախագահները, դատական գործերը ստանալիս, այլևս իրավունք չունեն ինքնուրույն մակագրել այս կամ այն դատավորին: Նրանց փոխարեն դատավորին ընտրում է համակարգիչը: Նոր համակարգը ներդրվել է գործերը «արդար» բաժանելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս նորամուծության «մեղավորը» Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն […]

Գործադուլ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Արդեն 4 օր է՝ Երևանի 9 համարի տրոլեյբուսների վարորդները գործադուլ են հայտարարել, որոշները աշխատանքից ազատման դիմումներ են գրել, քանի որ երթուղին շահագործողները վարորդներից պահանջում են աշխատել 16-17 ժամ: Գործադուլավոր վարորդները երեկ «Ժամանակին» տեղեկացրին, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ կողմից նոր հրաման է եղել, որով պահանջվում է աշխատել 16-17 ժամ, որ քաղաքացիները փողոցում […]

Նախագա՞հ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ակտիվորեն զբաղված է առաջիկա նախագահական ընտրությունների համար թիմ հավաքագրելով: Այս օրերին նախարարը հանդիպում է ամենատարբեր շրջանակների մարդկանց հետ, զրուցում երկրի վիճակի մասին, մտահոգություններ հայտնում տիրող անարդարության մթնոլորտի վերաբերյալ, դժգոհում երկրի տնտեսական վիճակից եւ այդկերպ փորձում շոշափել առկա ընդհանուր տրամադրությունները, որպեսզի հասկանա, թե մարդկային ինչպիսի […]

Ստորացված զինվորը ինքնասպան է եղել.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սերյոժա Կարապետյանի, Արմենակ Ավետիսյանի, Ռազմիկ Խանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ: Ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը, ըստ դատական ակտի, 2012 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 1-ը ընդգրկված է եղել մարտական դիրքում՝ որպես […]

Կտեղափոխվի՞.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Իրեն հասանելիք պատիժը Հայաստանում կրելու նպատակով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին: Այս խնդրի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության եւ ՌԴ իրավապահների միջեւ ընթացակարգային նամակագրությունն արդեն վերջին փուլ է հասել: Մասնավորապես, Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ գործառույթներից մեկն այն է, որ ՌԴ պատկան մարմինները փաստեն դրան խանգարող հանգամանքներ […]

Իշխանությունը վերջնական որոշում է կայացրել արդարադատության նոր նախարարի հարցում.Ժամանակ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ իշխանությունը վերջնական որոշում է կայացրել արդարադատության նոր նախարարի հարցում, և ընտրությունը կանգ է առել ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա:  Մեզ հասած տեղեկություններով՝ Կ. Նահապետյանին արդարադատության նախարարի պաշտոնում հաստատելու համար ամենամեծ շահագրգռությունը հանդես է բերում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը. Նահապետյանը Ս. […]

Ծառուկյանի դեսպան խնամի Անդրանիկ Մանուկյանը Նոր Հաճնում ստիպված է եղել դատարկել գրպանները.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ Նոր Հաճնում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցած Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բացումը: Այս անգամ Ծառուկյան ընտանիքը մատաղի սեղան չի գցել ինչպես արել էր Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցու բացման օրը 2013թ. մայիսի 14-ին: Բայց այս անգամ նույնպես հարյուրավոր ընչաքաղց, սոցիալական խնդիրների մեջ խեղդված քաղաքացիներ են կուտակվել Նոր Հաճնի եկեղեցու բակում, […]

Նախարարական պորտֆե՞լ է առաջարկվել.ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտերիմների շրջանում ասել է, թե իշխանությունները մտադիր են ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պորտֆելը «հանձնել» իրենց՝ ՀՅԴ-ին: Ավելին՝ լուրեր կան, որ Արծվիկ Մինասյանին արդեն իսկ այդ պաշտոնն առաջարկվել է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից: Նա կտրականապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի