10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սերժ Սարգսյանը նախարարների նկատմամբ ընդգծված «սառնություն» է դրսևորում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ ընդգծված սառնություն է դրսևորում` չթաքցնելով, որ առկա իրավիճակից դժգոհ է: Ամենաուշագրավն այն է, որ նա սկսել է դժգոհել անգամ այնպիսի նախարարներից, որոնք սովորաբար նրա «սիրելիների» համարում են ունեցել: Նախարարները մասնավոր զրույցներում սրտնեղում են, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հանդիպումների ժամանակ նախարարներին մի տեսակ չնկատելու է տալիս […]

Ինչո՞ւ քանաքեռցի Տույը ձերբակալվեց հիմա և ի՞նչ «զակազ» խափանվեց. «Ժողովուրդ»

Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ: Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է այս տարվա մարտի 4-ին սպանված քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից: Վերջինիս սպանությունից հետո քրեական աշխարհում լուրեր էին շրջանառվում այն […]

Սևանում կինը նկարահանել ու տարածել է իր ու երիտասարդ սիրեկանի սեռական հարաբերությունը. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մկրտիչ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ: 28-ամյա Մկրտիչը մինչև 14 տարեկան 3 երեխաների հայր է: Ընդ որում՝ 2 երեխաները՝ 11 և 10 տարեկան, նրա օրինական կնոջից են, իսկ կրտսեր երեխան՝ 2 տարեկան 6 ամսական, նրա հետ արտաամուսնական կապի […]

Նոր Սահմանադրության աբսուրն ու ողջունելի կետը. Ժամանակ

Ներկայացնում ենք «Ժամանակի» վերլուծությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ: Սահմանադրության նոր նախագիծը կարծես թե պատրաստ է, և մոտավորապես հայտնի է, թե ինչ է այն իրենից ներկայացնում:Սկսենք նրանից, որ Հայաստանում կառավարման կարգը իսկապես փոխվում է, և ըստ նոր Սահմանադրության՝ Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն: Հայաստանում այլևս չեն լինելու նախագահի ուղղակի ընտրություններ, քանի որ նախագահը ընտրվելու […]

ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են՝ «գիտեք Գագոն ինչքան չարչարվեց…». Հրապարակ

ԲՀԿ-ում ուրախ են, որ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը հեռանում են և նոր կուսակցություն են հիմնում: Կամ գոնե այդպես են ներկայացնում։ Օրերս ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են քաղաքի օբյեկտներից մեկում՝ քննարկել տարբեր հարցեր: Անդրադառնալով վերջիններիս ԲՀԿ-ից հեռանալուն՝ ասել են, որ ուրախ են՝ այսուհետ իրենց չեն կապի ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ 2008թ․ մարտի 1-ի արյունահեղության […]

Բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, թողեք ապրենք, էլի. Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.  «Չնայած երեկ խոսում էին, որ արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կձգձգվի, կհրապարակվեն Սահմանադրության բոլոր գլուխները, ապա կձևավորվի կոալիցիա, և ՀՅԴ-ն կստանա պորտֆելներ, այդ թվում՝ արդարադատության նախարարի, որի առնչությամբ էլ տրվում է Արծվիկ Մինասյանի անունը, սակայն Արմեն Ռուստամյանը մեզ ասաց. «Սաղ սուտ է` կեղծիք, բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, […]

14 միլիոնատեր՝ ՀՀ ԱԺ-ում. 168 ժամ

2014 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ–ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը։ 2014–ի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30.37մլն դոլար և 26.3 մլն եվրո։ Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում […]

Դրամը կրկին իջնում է, որքան կտևի սա. Հայկական ժամանակ

Շաբաթներ տևած կայունությունից հետո հայկական դրամը կրկին արժեզրկման դրսևորումներ է ցույց տալիս։ Երեկ Հայաստանի ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը հասել է 479 դրամ 50 լումայի։ Նախօրեին մեկ դոլարն արժեր 479 դրամ։ Սա այն դեպքում, երբ մի քանի օր բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, իսկ անցած շաբաթ մեկ դոլարի դոլարի գինը 475 դրամի շրջակայքում էր։ Սա […]

Օսիկյանն՝ Արդարադատության նախարար նշանակվելուց. Հայկական ժամանակ

ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքել է շրջանառվող այն լուրերը, որ ինքը կնշանակվի արդարադատության նախարար։ «Իրականության հետ որևէ աղերս չունի»,– ասել է Օսիկյանը։ Այնուհանդերձ, բացառվո՞ւմ է նման բան՝ ճշտող հարցին ՔԿՀ վարչության պետը պատասխանել է. «Չէ, հիմա ես կիսամյակ եմ ամփոփում, մեր ծառայության արդյունքներն են ամփոփում»։ ՀՅԴ–ից ևս […]

Հովհաննես Մանուկյանը փնթփնթացել է. Ժողովուրդ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ուշագրավն այն է, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար: Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի