27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, թողեք ապրենք, էլի. Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. 

«Չնայած երեկ խոսում էին, որ արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կձգձգվի, կհրապարակվեն Սահմանադրության բոլոր գլուխները, ապա կձևավորվի կոալիցիա, և ՀՅԴ-ն կստանա պորտֆելներ, այդ թվում՝ արդարադատության նախարարի, որի առնչությամբ էլ տրվում է Արծվիկ Մինասյանի անունը, սակայն Արմեն Ռուստամյանը մեզ ասաց. «Սաղ սուտ է` կեղծիք, բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, թողեք ապրենք, էլի, մեր կյանքով` չկա, չկա նման բան»:

Բա ե՞րբ եք կոալիցիա մտնելու: «Ի՜նչ եք ասում, ի՜նչ խրոխտ ոճով»: Հրաժարվե՞լ եք այդ գաղափարից: «Ովքե՞ր, ինչի՞ց և ինչի՞ համար»: Դե` կարող է ԿԳ նախարարի պորտֆելը չտվին, սփյուռքի նախարարը պինդ-պինդ մնաց իր տեղում, դուք էլ ասում եք` «չկա, չկա նման բան»: «Չկա, չկա նման բան. «երբ, որտեղ, ինչու» հարցերը շատ հեռու են մեր այսօրվա օրակարգից»»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ