27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

14 միլիոնատեր՝ ՀՀ ԱԺ-ում. 168 ժամ

2014 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ–ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը։ 2014–ի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30.37մլն դոլար և 26.3 մլն եվրո։ Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ–ական այս պատգամավորը կնոջ հետ միասին հայտարարագրել է շուրջ 36 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորների եռյակը եզրափակում է Երևանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը՝ 9.6 մլն դոլարով։

 ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից 2014–ը գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրել ներկայացրել են 127–ը։ Նրանց ընդհանուր դրամական միջոցների չափը կազմել է 62 միլիարդ դրամ, 66.3 միլիոն դոլար և 33.8 միլիոն եվրո։

 Ցուցակում են նաև Գուրգեն Արսենյանը, Աշոտ Արսենյանը, Գրիգոր Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը, Արշակ Մխիթարյանը, Արտակ Սարգսյանը, Արա Արամյանը, Մանվել Բադեյանը, Մուրադ Գուլոյանը, Արթուր Գևորգյանը, Մելիք Մանուկյանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ