02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բաց կթողնեն. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ վաղը երեկոյան լրանում է նախօրեին ձերբակալված, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանի ձերբակալման 72 ժամը, երբ իրավապահ մարմինները պետք է որոշում կայացնեն նրա խափանման միջոցի վերաբերյալ:

«Մեր աղբյուրները հայտնում են, որ 73-ամյա Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այդուամենայնիվ, չի ընդունվի՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը, սեռը եւ առողջական վատ վիճակը, ինչպես նաեւ Ենոքյանին ազատ արձակելու համար 37 պատգամավորների ստորագրությունները, որոնք երեկ ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը, ով կասկածվում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի, սպանությունը նախապատրաստելու մեջ, առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են ազատազրկման ռեժիմի հետ»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ