07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թմրամոլ կանանց թվի աճ . Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«XXI դարի համաշխարհային հիմնախնդրի՝ թմրամոլության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության  դեմ պայքարի հիմնական ուղղություններն այսօր ձեռք են բերել հատուկ նշանակություն: Այս հիմնախնդրով զբաղվող տարրեր երկրների բազմաթիվ գիտնական-հետազոտողներ գտնում են, որ վերջին տասնամյակում երիտասարդության շրջանում թմրամոլությամբ հիվանդների թիվը մեծացել է տա­սից ավելի անգամ: Ամեն տարի ամրողշ աշխարհում շուրշ 210 միլիոն մարդ օգտա­գործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից գրեթե 200 000-ը մահանում է:

Իսկ թե Հայաստանում հիմնականում ո՞ր  թմրամիջոցներն են աոավել տարածված, ի՞նչն է նպաստում թմրամոլության տարածվածությանը եւ առհասարակ՝ թմրանյութ օգ­տագործողների տարիքային |ի՞նչ  միտում է նկատվում, այս եւ այլ հարցերի շուրջ թերթը զրուցել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյանի հետ:

Համեմատած նախորդ տարինե­րի՝ Հայաստանում թմրամոլության աճի՞, թե նվազման միտում է նկատվում:

– Ինչպես ամբողջ աշխարհում՝ թմրամոլությունը վերջին շրջա­նում լայն տարածվածություն է գտել նաեւ Հայաստանում: Մեր ազգաբնակչու­թյան մի մեծ զանգված ապրում եւ աշխա­տում է դրսում, որտեղից էլ իրենց հետ բե­րում են: Մեծ քանակությամբ թմրադեղեր գալիս են Ֆրանսիայից:

Պարսիկներն, օրի­նակ, չեն օգտագործում թմրադեղեր, բայց ակտիվ զբաղվում են այդ բիզնեսով: Այդ ամենի արդյունքում Էլ, Հայաստանում թմրամոլությունը երիտասարդանում Է: Հա­մեմատած նախորդ տարիների՝ շուրջ քա­ռասուն տոկոսով տարեկան աճ ենք նկա­տում: Վիճակն առավել ծանր է  նրանով, որ թմրամոլների մեծ՝ հիմնական մասը երի­տասարդներ են:

Օրինակ՝ 2013 թվականին հաշվառված թմրամոլների թիվը եղել Է 4922, որից 3478-ը 28-49 տարեկաններն են: 2014 թվականին հաշվառված 5357 թմրա­մոլների մոտ երիտասարդներն ունեն նույն հարաբերությունը:

 Թմրամոլների մեծ մաս տղամարդի՛կ են, թե կանայք:

Հիմնական զանգվածը տղամարդիկ են, չնայած վերջին տարիներին արդեն կա­նանց թիվն էլ է մտահոգիչ դառնում: Կա­նանց շրջանում, ընդ որում՝ հիմնականում երիտասարդ տարիքի, գերակշռում են ներե­րակային թմրամիջոցի օգտագործողները: Ավելին թմրամոլությունը մեծ տարա­ծում ունի նաեւ դեռահասների շրջանում: Մեզ մոտ այժմ երեք անչափահաս է  հաշ­վառված, շատերն էլ անանուն են»,-գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ