26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Փողոցային խոսակցություններ են.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում փողոցային խոսակցություն է անվանել իր հետկանչի և իր փոխարեն արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին դեսպան նշանակելու մասին լուրերը:  «Ես չգիտեմ ով ինչ է խոսում, բայց այդ հարցը որոշում է ՀՀ նախագահը ԱԳ նախարարի հետ համատեղ: Եթե նրանք կորոշեն, որ ես […]

Աժ-ում միայն փողատերերը կլինեն.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Սահմանադրության նախագծով առաջարկված խորհդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի ռեյտինգային քվեարկությունը առաջացրել է քաղաքական գործիչների մտավախությունը, որ քաղաքական դեմքերի փոխարեն կհայտնվեն փողատերերը, որոնք փողով ավելի շատ ձայն՝ ռեյտինգ կհավաքեն, սակայն իշխանությունները հանգստացրել են նրանց՝ վստահեցնելով, որ այս դեպքում ևս իրենք խորհրդարանում լինելու հնարավորություն կունենան: Մասնավորապես ասվել է, որ Ընտրական օրենսգրքում ֆիքսվելու է, […]

Ի՞նչ կապ ունի կայարանցի Թևոսիկը գեներալ Սեյրանի հետ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թևոսիկի հետ հունիսի 19-ին ձերբակալված, իսկ այնուհետև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Արմեն Ղարիբյանը ազատ է արձակվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Ի դեպ, նրա հետ միասին կալանավորվել էր նաև Կարեն Բագրատունյանը, ով առավել հայտնի է Սամբիստ Կարեն մականվամբ, շարունակում է մնալ […]

Տրանսպորտի ուղևավարձը կթանկանա.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղուկ գազի ակցիզավորումը միանշանակ հանգեցնելու է տրանսպորտի գնի թանկացման, կթանկանան նաև տաքսի ծառայությունների գները», -թերթի  հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միանշանակ գծատերերը առիթը բաց չեն թողնի թանկացման խնդիրը նորից արդիական դարձնելու համար: «Կան խղճով գծատերեր, բայց, իհարկե, նրանք սնանկացման եզրին են և գազի […]

ՀՀ տնտեսական աճը ավելի ցա՞ծր կլինի, քան ակնկալվող 1 տոկոսը.Հայկական ժամանակ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում է, ինչը նորանոր խնդիրներ է առաջացնում ռուսական տնտեսության համար: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կշարունակեն նվազել: Նման հեռանկարը ոչ մի լավ բան չի խոստանում մեր տնտեսության համար: Այս տարի ՀՀ կառավարությունը կանխատեսել է մեր տնտեսության ընդամենը 1 տոկոս […]

Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը տարիներ շարունակ կեղծ պետհամարանիշեր է տրամադրել քրեական հեղինակություններին

«Ժամանակ» թերթը գրում է. Թերթի  տեղեկություններով՝ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի և այդ երկրում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպման ժամանակ Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ:  Պարզվում է՝ դեսպանի պաշտոնում Ա. Մանուկյանի նշանակվելուց ի վեր, դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական […]

Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսոն պահանջում է.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը: 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 […]

Գեներալ Մանվելը կգտնի հեղինակին և ոսկեղենիկ հայերենով կբացատրի.Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ ԱԺ պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն: ընդհանրապես՝ հայոց լեզվի իմացության ստուգումը կարելի է գնահատել որպես ներքաղաքական կայունությունը խարխլելու չարանենգ փորձ: Եթե պատգամավոր ընտրվելու իրավունք ստանան միայն հայոց լեզվին տիրապետողները, ՀՀԿ-ն ԱԺ-ում երբեք մեծամասնություն չի ունենա՝ […]

Վարչապետի նոր գործը.Ժողովուրդ

«Ժամանակ» թերթը գրում է. ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրի տեղեկացմամբ՝ նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սա էլ ըստ ամենայնի կարող է նշանակել որ հենց Հովիկ Աբրահամյանն էլ կնշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ավետիսյանների գործում նորություն կա.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Գյումրիում սպանված Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին: Մեր տեղեկություններով, գործը փոխանցելու մասին ռուսական կողմի հայտարարությունից հետո բարձր մակարդակով բանակցութոյւններ են ընթանում փոխանցման ժամկետների և ուղիների վերաբերյալ։ Եվ ահա, վերջապես, կողմերը եկել են համաձայնության։  Թերթին  հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են, որ Պերմյակովի գործը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի